Ուկրաինայի հակամարտությունն ապացուցեց , որ մեղմ ուժը բավարար չէ, ուստի Եվրամիությունն այսուհետեւ պետք է լուրջ ռազմական ուժ դառնա: Մայիսի 31-ին այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ՝ ժամանելով Եվրամիության գագաթնաժողով։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է զարգացնի նաև պաշտպանական արդյունաբերությունը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Ռուսաստանից հում նավթի գնման ԵՄ արգելքը ուժի մեջ կմտնի պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացիների պարտքն է համարում աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին:
Չավուշօղլուի փոխանցմամբ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Սև ծովով ցորենի մատակարարման «անվտանգության միջանցքի» ձևավորումը։
ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն Էր Ռիադ է ժամանել Պարսից ծոցի երկրներ ուղեւորության շրջանակներում: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը մտադիր է հյուսիսամերիկյան այդ երկրում արգելել կարճափող հրազենը: Այս մասին լրագրողներին ասել է կառավարության ղեկավարը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի զինված ուժերի միջև վերջին շրջանում տեղի ունեցող գործողություններից:
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն անհրաժեշտ է համարում մտածել ՆԱՏՕ-ի վիճակի եւ դաշինքի պաշտպանական հնարավորություններում առաջընթացի հասնելու ուղիների մասին։
Թուրքիայի արտգործնախարար Մևյութ Չավուշօղլուն հայտնել է, որ նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այցը Թուրքիա:
Ազգային անվտանգության խնդրով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընի հետ զրույցի ընթացքում կոչ է արել Անկարային՝ ձեռնպահ մնալ Սիրիայում էսկալացումից: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տունը:
Արտահերթ Եվրոպական խորհուրդը լույս մայիսի 31-ի գիշերը համաձայնության է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ եւ պահանջել՝ դրա շուտափույթ պաշտոնական ընդունում ԵՄ-ի Խորհրդի կողմից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) մայիսի 31-ին Դուբայում ստորագրել են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: The Jerusalem Post թերթի տվյալներով՝ համաձայնագրի ստորագրման շնորհիվ երկու երկրների միջեւ կվերանան ապրանքների 96 տոկոսի մաքսատուրքերը, ներառյալ սննդամթերքը, կոսմետիկան, բժշկական սարքավորանքները եւ դեղորայքը:
Շվեդական «Expressen» թերթը գրում է, որ Շվեդիայի կառավարությունը ցանկանում է չեղարկել Թուրքիային զենք վաճառելու արգելքը (էմբարգո), որը սահմանել էր Թուրքիայի նկատմամբ դեռևս 2019 թվականից։
Եվրամիությունը պատրաստ կլինի ապագայում ֆինանսավորելու Ուկրաինայի վերականգումը սոսկ այդ երկրում բարենորոգումների փոխարեն: Մայիսի 31-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Ուկրաինայի իրադության վերջնական կարգավորումը բանակցությունների սեղանի շուրջը տրամաբանական ընտրություն կլիներ ստեղծված իրավիճակում: Մայիսի 30-ին այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի (ՇՊԿ) նախագահ գեներալ Մարկ Միլլին։
Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը (ԱԼԿ) առնվազն 76 տեղ է ստացել խորհրդարանի ստորին պալատում, որը կկազմվի մասիսի 21-ին կայացած ընտրությունների արդյունքներով: Մայիսի 30-ին այդ մասին հաղորդել է Ավստրալիայի ընտրական հանձնաժողովը (ԱԸՀ)՝ քվեաթերթիկների 80 տոկոսի մշակման արդյունքներով։
Թուրքիայում գործող «MetroPoll» հետազոտական ընկերությունը ներկայացրել է «Թուրքիայի զարկերակը» սոցիալական հետազոտության մայիս ամսվա արդյունքները։ Մայիսի 13-20-ը 2045 քաղաքացու մասնակցությամբ արված սոցհարցմանը տրվել է հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք գնահատում նախագահի պարտականությունն իրականացնելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործելաոճը»։
ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրը առնվազն 100 710 մարդ են հայտնաբերել տենդի ախտանշներով, ապրիլի վերջից այդ դեպքերի ընդհանուր թիվը կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել է ավելի քան 3,55 միլիոն: Մայիսի 30-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Իռլանդիայի արևելքում մայիսի 27-ի երեկոյան հաստատվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Ոստիկանությունն այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ, բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեց Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից: Սոցցանցերը ողողված են ագրեսիվ ոստիկանների մասնակցությամբ տեսանյութերով և լուսանկարներով:
Հոլանդական «GasTerra»-ն տեղեկացրել է «Գազպրոմ Էքսպորտին», որ մտադիր չէ գազի դիմաց վճարել ռուբլով: Մայիսի 30-ին՝ օրվա վերջի դրությամբ «Գազպրոմ էքսպորտ»-ը ընկերությունից ապրիլին գազի մատակարարման համար վճար չի ստացել և մայիսի 31-ից կդադարեցնի մղումը։ Այս մասին ասված է «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրությունում:
Հայաստանում ունենք բացառիկ իրավիճակ. բացառիկ նրանով, որ ո՛չ գործող վարչապետը, ո՛չ նրա իշխանության մաս կազմող նախարարները չեն կարողանում արտաբերել «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» նախադասությունը, ուստի, գործող վարչապետն իր հրաժարականի պահանջով փողոցում մեկ ամսից ավելի շարունակվող պայքարը ջլատելու նպատակ ունի, ինչի համար էլ հիմնվում է բացառապես ուժային կառույցների վրա։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսելու երկրի սահմաններին, այդ մասին շուտով որոշում կկայացվի։
ԱՄՆ-ի ՏՏ ընկերություններում սպառնում են զանգվածային կրճատումներ:
Անդրադարձ է եղել անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, նշվել, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարևոր գործոններից է։
«Երևանի հաշվարկներն Անկարայի վերաբերյալ, մեղմ ասած, միամիտ են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին:
Իրանը պլանավորում է Ռուսաստանի հետ ապրանքափոխանակային առեւտուրն օգտագործել մետալուրգիական արդյունաբերության համար հումքի մատակարարումն ապահովելու նպատակով: Այդ մասին Press TV-ին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Ռըզա Ֆաթեմին: