Բաժիններ՝

Իսրայելական հարձակումներից Եմենում զոհերի թիվը հասել է 35-ի

Եմենի առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մայրաքաղաք Սանայի և ալ-Ջաուֆի նահանգի վրա իսրայելական ​​ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է 131 մարդ։

Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքացիական պաշտպանության խմբերը շարունակում են որոնողա-փրկակարարական աշխատանքները թիրախավորված թաղամասերում։

Եմենի հութիները հայտարարել են, որ իսրայելական այս ագրեսիան անպատիժ չի մնալու։

Իսրայելական ուժերը սեպտեմբերի 10-ի կեսօրին հարձակում են իրականացրել մայրաքաղաք Սանայի բնակելի թաղամասերի, քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող բժշկական հաստատության և ալ-Ջաուֆի շրջանի կառավարական շենքի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930