Ստեղծված փուչիկն անդադար փչելով՝ այսինքն ուղղակի փող տպելով ու նկարելով, անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ. Սամսոն Գրիգորյան

Սամսոն Գրիգորյանը գրում է. «Ոսկու 1 գրամի արժեքը հաստատուն քայլերով մոտենում է 120$-ին(այս պահին 117$)։

Վերջին 20 տարում ոսկին թանկացել է 600% կամ 6 անգամ՝ 20$-ից դառնալով համարյա 120:

Չի կարող վրան թվեր տպված թուղթը, կամ էլեկտրոնային երևակայելի փողը երբևէ փոխարինել իրական, դարավոր վճարային միջոցին։ Դարեր շարունակ ոսկին է եղել աշխարհի վճարային ամենաընդունելի և տարածված միջոցը։ Հետո որոշեցին համահավասար փող տպել և դրանով շարունակել վճարումները։ Հետո որոշեցին, որ կարելի է փողը ոսկուց կտրել։ Հետո, որ կարելի է ուզածիդ չափ փող տպել։ Հետո՝ զահլա կա, բերեք էլ չտպենք, էլեկտրոնային կանենք, ինչ թիվ կուզենք-կնկարենք։

Ստեղծված փուչիկն անդադար փչելով՝ այսինքն ուղղակի փող տպելով ու նկարելով, անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ։

Իրականում կյանքը թանկացել է ճիշտ այնքան, որքան թանկացել է ոսկին, իրականում փողն արժեզրկվել է ճիշտ այնքան, որքան անգամ թանկացել է ոսկին։

Սա մի նորարական ճորտատիրական համակարգ է, որի միջոցով աշխարհի բնակչության 1%-ին է պատկանում աշխարհի ամբողջ ֆինանսական ռեսուրսների 80%-ը: Մարդիկ սնվելու, բուժվելու, հանգստանալու համար հետզհետե ավելի ու ավելի շատ պիտի աշխատեն, քան իրենց նախնիները, նրանց երեխաները ավելի, քան իրենք։

Մինչև, մի օր, միգուցե…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930