Բաժիններ՝

Պենտագոնը կարծում է, որ բանակցություններն Ուկրաինայի իրադրության տրամաբանական լուծում կլինեին

Ուկրաինայի իրադության վերջնական կարգավորումը բանակցությունների սեղանի շուրջը տրամաբանական ընտրություն կլիներ ստեղծված իրավիճակում: Մայիսի 30-ին այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի (ՇՊԿ) նախագահ գեներալ Մարկ Միլլին։

«Ես կարծում եմ (իրադրության) հանգուցալուծումը բանակցությունների միջոցով տրամաբանական ընտրություն կլիներ»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «երկու կողմերը պետք է այս եզրակացությանը հանգեն ինքնուրույն»: Միլլիի կարծիքով՝ Ուկրաինայի իրադարձությունների այլ հետեւանքներ կարող են դառնալ կա՛մ կողմերից մեկի վճռական հաղթանակը, կա՛մ պատի իրադրությունը: «Կան շատ այլընտրանքներ: Մենք այժմ համոզված չենք, (թե այս ամենը հատկապես ինչպես կվերջանա)»,- արձանանգրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս