Իրանը պլանավորում է Ռուսաստանից պողպատ ներմուծել ապրանքափոխանակման մեթոդով

Իրանը պլանավորում է Ռուսաստանի հետ ապրանքափոխանակային առեւտուրն օգտագործել մետալուրգիական արդյունաբերության համար հումքի մատակարարումն ապահովելու նպատակով: Այդ մասին Press TV-ին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Ռըզա Ֆաթեմին:

Նրա խոսքով՝ Իրանին անհրաժեշտ է Ռուսաստանից ներմուծել պողպատ, ինչպես նաեւ ցինկ, արճիճ եւ կավահող՝ ներքին աճող պահանջարկը բավարարելու համար: Փոխարեննն Իրանը կարող է Ռուսաստան մատակարարել պահեստամասեր՝ ավտոմեքենաների համար եւ գազատուրբիններ:

Ինչպես ճշտել է նախարարը, իրանական մի քանի ընկերություններ արդեն ստորագրել են Ռուսաստանի էլեկտրակայանների համար գազատուրբինների մատակարարման եւ վերանորոգման պարտավորագրերը, եզրափակել է նա: Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամենամյա արժեքը կարող է ավելանալ գրեթե տասն անգամ եւ հասնել 40 միլիարդ դոլարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031