
Լիտվան ՆԱՏՕ-ի անդամներին առաջարկել է մտածել դաշինքի պաշտպանական հնարավորությունների մասին

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն անհրաժեշտ է համարում մտածել ՆԱՏՕ-ի վիճակի եւ դաշինքի պաշտպանական հնարավորություններում առաջընթացի հասնելու ուղիների մասին։
«Մեզ հարկավոր է մտածել ՆԱՏՕ-ի վիճակի եւ այն մասին, որպեսզի առաջընթացի հասնենք նրա պաշտպանական հնարավորություններում»,-ասել է նա Քատարից հեռարձակվող «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին:
Նրա խոսքով՝ Լիտվան սերտորեն համագործակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ, եւ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության դեպքում այդ համագործակցությունը կաճի:
«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը եւ դաշնակիցներ ընտրել»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: