ԱՄՆ-ի Կապիտոլիումի մուտք ու ելքը փակել են անվտանգության սպառնալիքի պատճառով:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով երկրի պետխորհրդի՝ լրագրողական անվանաքարտերը չչեղարկելու մասին որոշմանը, գրառում է արել Twitter-ում:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ երկրում համընդհանուր պատվասումը տեղի կունենա, հավանաբար, հուլիսին:
Թուրքիայի զինուժի ականների և ռումբերի վնասազերծման խմբերը շարունակում են դասընթացներ անցկացնել ադրբեջանական բանակի սակրավորական ջոկատների հետ:
Սուեզի ջրանցքի վարչությունն ուսումնասիերում է հունի լայնացման հնարավորությունը՝ խուսափելու համար ծանծաղուտում հայտնված Ever Given բեռնարկղանավի իրադրության կրկնումից:
ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները՝ Լլոյդ Օսթինը և Հուլուսի Աքարը, հեռախոսազրույցով քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս ասել, որ Քարվաճառը մերը չէ: Դա մեր հողն է, ու եթե ձեր գիտելիքներն են պակասում, դա ուրիշ բան է: Դրանք հայկական պատմական հողերն են, ինչի՞ մասին է խոսքը: Եվ, եթե համաշխարհային հանրությանն ադրբեջանցիները փորձում են ասել՝ հետ տվեք հողերը, ուրեմն մեր ԱԳՆ-ն վատ էր աշխատում և չկարողացավ բացատրել, որ այդ հողերը Ադրբեջանի համար պատերազմական գործողություններ սկսելու ելման կետ ծառայող տարածություն կարող են դառնալ, և դրա համար էլ հնարավոր չէ տալ:
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը լավ հնարավորություն էր գնահատելու նախորդ 30 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու նախանշելու հետագա աշխատանքի հստակ ուղղությունները: Այս մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ այս տարի կառույցը տոնում է իր 30-րդ տարեդարձը:
«Այս պահին չեմ ուզում դիվանագիտական հնարքներ բանեցնել, երբ թուրքն ու ադրբեջանցին ասում են, որ այդ տարածքներն իրենցն են, մի բան է, բայց շատ ավելի վտանգավոր է, երբ մենք ենք ասում, թե այդ տարածքներն իրենցն են, օրինակ՝ Քարվաճառը։ Սա ամենամեծ վտանգն է, նույնը Շուշիի ու նույնիսկ մեկ մետր հողի մասին է։ Տեսեք, այստեղ հանգչող մեր հայրենակիցներն իրենց արյունն են թափել այդ հողում, և մարդիկ հողի գինը պետք է հասկանան»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
«Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այնքան էլ բարենպաստ փուլ չէ, սակայն Թուրքիան նաև չափազանց կարևոր է ողջ Արևմուտքի համար, և դա ոչ մի տեղ չի կորչի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման հնարավորությանը:
Տայվանում երկաթուղային աղետի զոհերի թիվը, վերջին պաշտոնական տվյալներով՝ հասել է 48-ի:
Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավորներ նամակ են հղել՝ հորդորելով երկրի կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերի առնչությամբ: Պատգամավորները կոչ են արել կառավարությանը հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:
Վերջին օրերին ՌԴ-ն ակտիվացրել է շփումները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ տարբեր մակարդակներում: Գուցե դա պայմանավորված է եռակողմ ապաշրջափակման բանակցություններում առանցքային հանգրվանով կամ թյուրքալեզու երկրների խորհրդում Ադրբեջանի նախագահի համարձակ հայտարարություններով, պարզ կդառնա առաջիկայում:
ւմ հայտնաբերված հրթիռների բեկորները ինչ տեսակի «Իսկանդեր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից են արձակվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության օպերատիվ շտաբի պետ Իդրիս Իսմայիլովը, գրում է minval.az կայքը:
Տայվանում ռելսերից դուրս ընկած գնացքի առնվան 36 ուղեւորներ կյանքի նշաններ ցույց չեն տալիս:
12 պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ դադարեցրել են աշխատանքը ԿԺԴՀ-ում, իսկ միջազգային հումանիտար կազմակերպությունների ամբողջ անձնակազմը հեռացել է երկրից հանրապետության բարդ իրադրության, այդ թվում ապրանքների եւ դեղորայքի դեֆիցիտի պատճառով:
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ 2024 թվականին կարող է կրկին առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու:
Եվրամիության կողմից միության բնակիչների պատվաստման առաջադրված նպատակներից ոչ մեկը ձեռք չի բերվել ընթացիկ տարա առաջին եռամսյակի արդյունքներով:
ԿԺԴՀ-ի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են կորոնավիրուսի 21,6 հազար պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, դրանք բոլորը եղել են բացասական:
ԱՄՆ-ի իշխանություններին հաջողվել է արագացնել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման գործընթացը, պատվաստումներ են արել 65 տարեկանից բարձր քաղաքացիների արդեն գրեթե 75 տոկոսին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Մարտի 30-ին Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա, Բահրեյն և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ալիևը հայերի հետ հարաբերությունները կարգավորելու միայն մեկ ճանապարհ է տեսնում՝ Հայաստանը գրավել, ոչնչացնել հայերին կամ հեռացնել այստեղից: Հետևաբար, այսօր խոսել խաղաղությունից, նշանակում է՝ չունենալ պատկերացում անձնական անվտանգության մասին, երկրորդ՝ չունենալ առհասարակ պատկերացում, թե հայ ժողովուրդն ինչպես պետք է ապրի իր սեփական արարած հողի վրա, և ապագա չկառուցել այս երկրի վրա»:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով զուգահեռաբար տեղի ունեցող իրադարձություններին, ասաց, որ Ռուսաստանը պարզապես շարունակում է համակարգել եռակողմ աշխատանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացներին:
«Անկասկած, կա միտում։ Սյունիքն այսպիսի իշխանությունների պարագայում վտանգված է, որովհետև ծայրամասային է, փոքր բնակչությամբ, իսկ սահմաններ կան, որ գտնվում են Նախիջևանից և Լաչինից 25 կմ հեռավորության վրա, իսկ այդ տարածությունը կտրելն այսօրվա ռազմական տեխնիկայի դեպքում ընդհանրապես խնդիր չէ, ուստի պետք է հասկանալ՝ Սյունիքի ճակատագիրը որոշվում է ոչ այնքան Սյունիքում, որքան Երևանում։
Բեռլինն ապրիլի 2-ին պարետային ժամ է սահմանում 21:00-ից մինչև 05:00-ն, այդ ժամանակահատվածում փողոցում միևնույն ժամանակ կկարողանա գտնվել միայն երկու մարդ:
Բնակչության պատվաստման գործընթացի արագացումը վճռական նշանակություն ունի, քանի որ Եվրոպայում հիվանդության նոր դեպքերի քանակը շարունակում է ավելանալ:
Արցախյան երկրորդ մեծ պատերազմի ընթացքում ռուսական «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի կիրառման հարցը դարձավ այս պատերազմի ամենամութ, սակայն անկյունաքարային և վճռորոշ հանգրվաններից մեկը: Եվ դա պատահական չէ, քանի որ «Իսկանդեր» համակարգերը ՌԴ ուժային և միջուկային իմիջի ամենաառանցքային հենասյուներն են և ՀՀ զինանոցի ամենահզոր զենքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին:
Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից ապրիլի 1-ին 120 կողմ ձայնով միաձայն ընդունվել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Marián Kéry) կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»բանաձևը։