Բաժիններ՝

Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրում է էթնիկ զտումների իրականացման համար

Դամասկոսը մեղադրել է Անկարային Սիրիայում էթնիկ զտումներ իրականացնելու համար: Տեղեկացնում է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Դամասկոսը մերժում է Թուրքիայի թշնամական գործողությունները, որոնք իրականացվել են մի քանի օր առաջ Էլ-Հասակա քաղաքի մերձակայքում: Այդ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր և վիրավորներ, ինչպես նաև բնակիչներին հասցվել է գույքային վնաս։

«Սիրիայում այսպես կոչված «բուֆերային գոտի» ստեղծելու Թուրքիայի գործողությունները ագրեսիա են և Էրդողանի կառավարության կողմից իրականացվող էթնիկ և աշխարհագրական զտումների քաղաքականության մի մասը: Սրանք ռազմական հանցագործություններ են և անմարդկային արարքներ, որոնք դատապարտվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով»,-ասված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են սկսելու երկրի սահմաններին, այդ մասին շուտով որոշում կկայացվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031