«Իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակը մեր գերդաստանների ճաշ եփող մեծ մայրիկներն են. Փաշինյան

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ծագմանը՝ շեշտելով, որ դրա իրական հեղինակները հենց ժողովուրդն է, հատկապես կանայք՝ ընտանիքների մայրիկներն ու մեծ մամաները:

«2021 թվականի նախընտրական քարոզարշավը բացառիկ էր նրանով, որ մենք ոչ միայն որպես քաղաքական ուժ, ասողի դերում ենք եղել, այլ նաև լսողի դերում։

Մեզ ասում են՝ բա դուք այլ նախընտրական ծրագրով եք գնացել, բայցքարոզարշավի ընթացքում այլ բովանդակություն է ձևավորվել, «խաղաղության օրակարգը» ձևավորվել է քարոզարշավի ընթացքում։ Ես տասնյակ անգամներ բերել եմ այդ օրինակը, որ 2021–ի նախընտրական քարոզարշավի ինձ համար ամենահիշարժան և անսովոր փաստը այն էր, որ մենք գնում էինք հավաքների և առաջին շարքերում կանգնած էին կանայք էին կանգնած միջինից բարձր տարիքի կանայք, ընտանիքների մեծ մամաները, որոնք սովորաբար այդպես հանրահավաքի տեղեր չեն գնում:

Ինձ հետաքրքիր էր, ինչի՞ են այս մարդիկ գալիս, ես երբեք չեմ չէի տեսել դրանից առաջ այդպիսի բան, որ հանրահավաքների առաջին երկու-երեք շարքերը լինեն ընտանիքի մամաները և մեծ մամաները, տատիները։ Այո, «իրական Հայաստանի» գաղափարախոսության հեղինակ, առանց չափազանցության եմ ասում, մեր գերդաստանների մայրիկներն են։ Նրանք են, որոնք գերդաստաններում ճաշն են եփում, բոլորին կերակրում և պահպանում են ընտանեկան միասնությունը։ Մենք ընդամենը լսել ենք նրանց և այդ մտքերը վերաձևակերպել ու քաղաքական տեսք ենք տվել»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ այդ սերնդի կանայք լսված են դառնում և ուղղակիորեն ազդում են երկրի քաղաքական օրակարգի վրա։

Տեսանյութեր

Լրահոս