Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ. ստորագրվել է հուշագիր

Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական՝ 13-րդ հյուպատոսական խորհրդակցությունները:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ իրանական պատվիրակությունը՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեն:

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերին առնչվող մի շարք հարցեր։

Կողմերն ընդգծել են երկու երկրների դատաիրավական, առևտրատնտեսական և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ արտաքին գործերի նախարարությունների կողմից գործադրվող ջանքերի շարունակականության կարևորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև ստորագրվել է հուշագիր։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930