Բաժիններ՝

Ֆրանսիայում բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 200 հազար մարդ

Ֆրանսիայում բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 200 հազար մարդՖրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Ռետայոն հայտարարել է, որ շուրջ 200 հազար մարդ է մասնակցել սեպտեմբերի 10-ի զանգվածային ցույցերին։ Այս մասին հայտնում է Ouest-France պարբերականը։

Զանհվածային ցույցերի ընթացքում փակվել էին ճանապարհներ, դադարեցվել էր ձեռնարկությունների ու հաստատությունների աշխատանքը։

Ցույցերի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել Ֆրանսիայի կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ։ 

Le Figaro-ն հաղորդել է Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներն այն մասին, որ ցույցերի ընթացքում բախումների հետևանքով տուժել է 34 ոստիկան ու ժանդարմ։ Ձերբակալվել է մի քանի հարյուր մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս