Բաժիններ՝

Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը. ԱԳՆ

Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչությունը նշել է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի և Բելառուսի առաջիկա «Запад-2025» համատեղ զորավարժություններով, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 12-ից 16-ը։

«Որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ Բելառուսի հետ սահմանը նաև Շենգենյան գոտու սահմանն է», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Լեհաստանը սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ամբողջությամբ կփակի Բելառուսի հետ սահմանը։

Լեհաստանի իշխանությունները նաև հայտարարել են, որ Ուկրաինայի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով թռիչքների սահմանափակումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 9-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930