Գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը նշանակվել է ԱԱԾ տնօրենի խորհրդական

NEWS.am-ի տեղեկություններով՝ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ 60-ամյա Գևորգ Մարգարյանն օրեր առաջ նշանակվել է Ազգային անվատանգության ծառայության տնօրենի խորհրդական:

Նշենք, որ Մարգարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք զբաղեցրել է զինվորական դատախազի պաշտոնը, սակայն կարճ ժամանակահատված պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել: Հետագայում նա, որպես իրավախորհրդատու աշխատել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնադրած «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ում, սակայն ղեկավարության հետ տարաձայնությունների հետևանքով հեռացվել աշխատանքից: Դեռևս 2023-ին Մարգարյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի՝ պահանջելով իրեն վճարել հարկադիր պարապուրդի դիմաց և վերականգնել նախկին աշխատանքին, սակայն ավելի ուշ հրաժարվել էր հայցից:

Նշենք, որ Մարգարյանի կինը՝ Լիլիթ Գրիգորյանը, գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում 2023 թվականի հունիսից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930