
Լավրովը ժամանել է Էր Ռիադ

ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն Էր Ռիադ է ժամանել Պարսից ծոցի երկրներ ուղեւորության շրջանակներում: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Երեքշաբթի օրը երեկոյան պլանավորված են նախարարի բանակցությունները Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ:
Հուլիսի 1-ին Լավրովը կմասնակցի Ռուսաստան-ՊԾԱՊՀԽ (Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրուրդ) արտաքին գործերի նախարարների համաժողովի հերթական նիստին:
Նաեւ նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քուվեյթի ԱԳ նախարարությունների ղեկավարների հետ: Վերջին անգամ Լավրովը էր Ռիադ էր ժամանել 2021 թվականի մարտին Արաբական թերակղզի կատարած շրջագայության ընթացքում:
Լավրովը երկուշաբթի օրը՝ մայիսի 30-ին, աշխատանքային այց է սկսել Պարսից ծոցի երկրներ: Սաուդյան Արաբիայից առաջ նախարարը եղել է Բահրեյնում: