102-րդ ռազմաբազան հանելու հարց չի քննարկվել. այնքան բան պատմեմ, որ տեսնելուց չբարևեն. Սիմոնյան

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին ՀՀ իշխանությունների օրակարգում չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, որևէ նոր բան չեմ կարող ասել»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ արդյոք գործո՞ւմ է հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգը՝ Սիմոնյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի, որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930