Առնվազն չորս մարդ զոհվել և վեցը վիրավորվել Սոմալիի հարավ-արևմուտքում մահապարտի կազմակերպած պայթյունի հետևանքով:
Այս պատմության վերջին «ակորդն» ապրիլի 9-ի աշխատանքային օրվա ավարտին հնչեցրեց Ալեն Սիմոնյանը. ՀՀ իշխանություններն իրենց ոճին համապատասխան սկսեցին հերքել իրենք իրենց: Այս իշխանությունները նույնիսկ ամենացավալի հարցն առանց խղճի խայթի վերածում են խայտառակության՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ իրականում գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել:
Աֆղանստանի հատուկ ծառայությունները Քաբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկի ղեկավար Ղուլամ Նասերին:
Հնդկաստանի Նագպուր քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված անձինք, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել ծանր ճգնաժամին:
Լեռնային Ղարաբաղի տարածքների`Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո նախատեսվում է բնակավայրերի և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչպես նաև մարդկանց հոսք և ներդրումներ:
Թուրքիայի արեւմտյան ափի մոտ Էգեյան ծով է ընկել ԿՏ-1 ռազմաուսումնական ինքնաթիռը:
Չեռնոգորիայի իշխանությունները ՌԴ քաղաքացիների համար անայցագիր մուտքի ռեժիմը երկարացրել են մինչեւ հոկտեմբերի 31-ը: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի երկու ռազմանավ կանցնի Բոսֆորի նեղուցով Սեւ ծով եւ այնտեղ կգտնվի մինչեւ մայիսի 4-ը:
Ոստիկանությունը հարձակում գործելու և վնաս պատճառելու մեղադրանքով ձերբակալել է «Միսիս Շրի Լանկա 2019» և «Միսիս աշխարհ 2020» տիտղոսակիր Քերոլայն Ջուրիին, որը հարձակվել է «Միսիս Շրի Լանկա 2020» տիտղոսակիր Պուշպիկա դե Սիլվայի վրա վրա ու հենց բեմում վերջինիս կապտորեն գլխից հանել թագը, հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կառաջարակի ԱՄՆ-ի ռազմական բյուջեն 7 միլիարդ դոլարով կրճատել այն թվի համեմատությամբ, որն ամրագրել է նրա նախորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը:
«Հավանաբար ինչ-որ խոսակցություն եղել է և կա՛մ իրար ճիշտ չեն հասկացել, կա՛մ սրանք առաջ են ընկել ու տվել են խոստում, որի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերված չեն եղել։ Երկրորդը՝ իմ ընկալմամբ, սա Ալիևի հերթական ապտակն է Փաշինյանին, որովհետև Ալիևը վերջին 30 տարվա իր նվաստ ու ճղճիմ կարգավիճակն ինչ-որ մեկի վրայից պետք է հանի և գտել է իրենից էլ ավելի նվաստին ու ճղճիմին։ Նա փորձում է ինքնահաստատվել Փաշինյանի հաշվին, սա նորմալ է, և դա այսուհետև լինելու է մեր իրողությունը»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։
Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանական և թուրքական զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը 99 տարեկանում մահացել է:
Դոնբասում իրադրությունը սրվելու միտում ունի: Այդ մասին այտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ապրիլի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրանսնովին, հայտնում է minval.az-ը՝ հղում տալով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը։
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները խստորեն քննադատել են Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելու համար: Այս կապակցությամբ, ըստ ermenihaber.am-ի՝ նրանք գրառում են արել Twitter-ում:
Թուրքիայի արտգործնախարարությունն ապրիլի 8-ին կանչել է/. Անկարայում Իտաիայի դեսպան Մասիմո Գայանիին, հաղոդրել է Anadolu գործակալությունը:
Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին պարզաբանումների համար հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Պատճառն այն էր, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել էր «բռնապետ», որի հետ պիտի համագործակցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մոնղոլիայում պահակային ծառայության մեջ գտնվող երկու ժամկետային զինծառայող ինքնաձիգով կրակ են բացել եւ սպանել պահակային ծառայության պետին. դրանից հետո զինվորները փախել են՝ իրենց հետ տանելով զենքը:
Եռակողմ հայտարարության ստորագրումը նպաստել է տարածաշրջանում անվտանգության և զարգացման նոր ձևաչափի ի հայտ գալուն:
Իրանն ազատ է արձակել հունվարին Պարսից ծոցում կանգնեցված հարավկորեական Hankuk Chemi լցանավը եւ դրա անձնակազմին:
Ֆրանսիայի կառավարությունը հաստատակամ է կորոնավիրուսի համավարակի պայմաններում ուժեղ աջակցություն տրամադրելու օդային տրանսպորտին:
Իսպանիայի մի շարք շրջաններում իշխանությունները որոշում են կայացրել խստացնելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կոտրելու վարակի տարածման տեմպերը:
Չինաստանը պլանավորում է սկսել եւս մեկ տիեզերակայանի շինարարությունը երկրի մայրցամաքային մասում, որը կգտնվի Չժեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի Սյանշանի գավառում:
Սենտ Վինսենտի եւ Գրենադինների ղեկավարությունն սկսել է տարահանել կղզի պետության մի շարք շրջանների բնակիչներին, որոնք բնակվում են արթնացած Սուֆրիեր հրաբխի անմիջական մերձակայքում:
Իրանագետի խոսքով՝ Հայաստանի ապագայի հետ կապված ցանկացած ծրագիր ենթադրում է առաջին քայլ, որը գործող իշխանությունների հեռանալն է. «Որևէ մեկը, որը կգա և կասի՝ ես ունեմ Հայաստանի ապագայի այս տեսլականը, որը պետք է իրականացնի այս իշխանությունը, խաբած կլինի մեզ, ինքն իրեն, որովհետև երկնքի կապույտ լինելու մեջ համոզվելու համար պարտադիր չէր շուրջերկրյա ճամփորդություն կատարել: Այս իշխանություններն այս եռամյա շրջանում ցույց են տվել, որ ոչ միայն ունակ չեն հաջողություններ գրանցելու, այլ նաև ունակ են խոշոր պարտություն գրանցելու, որքան էլ դա պարադոքսալ թվա»:
Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճ է արձանագրվում վերջին մի քանի օրվա ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հետ: