Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահությունը չի բավարարել պետության նախկին ղեկավար Խուան Կառլոս I-ի գործունեության հետաքննության հանձնախումբ ստեղծելու պահանջները:
Սոմալիի իշխանությունները դեկտեմբերի 15-ին որոշում են ընդունել խզել դիվանագիտական հարաբերությունները հարեւան Քենիայի հետ:
Ադրբեջանը եւ Թուրքիան կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ։
Իսկ ամենահետաքրքիրն էն է, որ պնդում են, թե ռուսները չեն թողնում էս հակամարտության էջը վերջնական փակել, էն դեպքում, երբ ՀՀ ղեկավարությունը սկզբունքորեն հասկացել է իր պարտությունը և չի ցանկանում մնալ խաղի մեջ»։
Պետական Էրմիտաժի տնօրեն, ծագումով հայ Միխայիլ Պիոտրովսկին հետպատերազմյան շրջանում Արցախում մշակութային հուշարձանների պահպանության հռչակագրով է դիմել: Ակադեմիկոսն առաջարկում է պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի մոնիտորինգ անցկացնել:
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) երկրի իշխանություններին կոչ է անում հնարավորինս շուտ ակտիվացնելու Ս-400 զենիթա-հրթիռային համալիրները (ԶՀՀ), որոնց ձերքբերման պատճառով նախօրյակին Վաշինգոնը պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ:
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը` կապված Անկարայի կողմից ռուսական C-400-ների գնման հետ, և սպառնացել հնարավոր պատասխան քայլերով:
4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւելքում:
Դեկտեմբերի 15-ին Աֆղանստանում մայրաքաղաքային նահանգի փոխնահանգապետը եւ նրա քարտուղարը զոհվել են մագնիսական ռումբի պայթյունի հետեւանքով:
Իրավապահ մարմինների մեկ աշխատակից զոհվել է, եւս երկուսը վիրավորվել Աֆղանստանի արեւելքի Քաբուլի նահանգում անհայտ անձանց զինված հարձակման ընթացքում:
Բացարձակապես ռուսական ջանքերով Հայաստան են վերադարձվել 44 գերի, որոնցից 4 զինծառայող և 1 քաղաքացիական՝ գերեվարված մինչև 27.09.20 թ., և 39 զինծառայող ու քաղաքացիական՝ իշխանության դավաճանության ու ապաշնորհության պատճառով գերեվարված պատերազմի ընթացքում և դրանից հետո։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 27 328-ով:
Հունաստանի Հռոդոս կղզում լրտեսություն անելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ թուրքական հյուպատոսարանի աշխատող։ Հունաստանի ոստիկանության տարածած հայտարարության մեջ, սակայն, չի նշվում ձերբակալված անձանց անուններն ու քաղաքացիությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի քվեատուների կոլեգիայի քվեարկությունը, որը դեկտեմբերի 14-ին պետք է որոշի երկրի հաջորդ նագահի անունը, կհեռարձավի առցանց:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ COVID-19 կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները պետք է պատրաստ լինեն առավելագույն խիստ սահմանափակիչ միջոցներ գործարկելուն,:
Ռուսական «Պրոգրես» բեռնատար տիեզերանավերը 2021 թվականին Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) կհասնեն երկու օրում, այլ ոչ թե մի քանի ժամում, ինչպես նրանց նախորդները:
Իրանի մեջլիսի պատգամավոր Ահմադի Բիղաշը խորհրդարանական նիստին ունեցած ելույթում անդրադարձել է արցախյան պատերազմին, Թուրքիայի քաղաքականությանը, ինչպես նաև քննադատել և վիրավորանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված՝ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության աճ է նկատվում, որը Թուրքիայի նախագահ Էրդողանի համար նոր խնդիրներ կարող է առաջ բերել։
«Տագնապ, ապատեղեկատվություն, չճշտված ինֆորմացիա կամ հակասող ինֆորմացիա հայտնվում է միայն այն դեպքում, երբ առաջին՝ պաշտոնական աղբյուրներից կատարվողի վերաբերյալ բավականաչափ տեղեկացված չէ հանրությունը, չկա հստակ ու ճշգրիտ ինֆորմացիա, երկրորդ՝ երբ իրենք չունեն վստահություն պաշտոնական աղբյուրների հանդեպ: Դրա մեղավորը, իհարկե, պաշտոնական քարոզչությունն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մեդիաահաբեկչության վերաբերյալ հայտարարությանը:
«Որպես մասնագետ, ով ամեն օր հետևում է ադրբեջանական մամուլին, հեռուստատեսությանը, տեղի ունեցողին, կարող եմ ասել, որ պետք է հաշվի առնել, թե ինչպիսի վերաբերմունք է ձևավորվել Փաշինյանի հանդեպ՝ ադրբեջանական ռազմական վերնախավից սկսած՝ մինչև ամենահասարակ քաղաքացին: Ինչքանո՞վ է նպատակահարմար, որ հենց ինքը լինի գլխավոր բանակցողը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի անուններով է հիշատակել մեր երկրի ղեկավարին Ադրբեջանի նախագահը և չի ստացել որևէ պատասխան նույն այդ ղեկավարից, որը ցանկանում է շարունակել լինել գլխավոր բանակցողը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը:
168.am-ն ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանից փորձել է պարզել, թե պատերազմի արդյունքում տարածքների կորստի հետևանքով տնտեսական ի՞նչ ճյուղեր են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ հիվանդացել է COVID-19-ով, դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում պատվաստում կատարել կորոնավիրուսի դեմ:
Արցախյան վերջին պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին այցը տարածաշրջան այդ ձևաչափի գոյության ողջ ընթացքում առաջին անգամ վերածվում է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ուղղված խայտառակ ապտակի ու շուրջ 30-ամյա այս ձևաչափի դեմ վտանգավոր դեմարշի:
Վլադիմիր Ժիրինովսկին դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության 32-րդ համագումարի ընթացքում վերընտրվել է կուսակցության նախագահ:
«Վրացական երազանք – Ժողովրդվարական Վրաստան» կառավարող կուսակցությունը Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Գախարիային առաջադրել է նոր կառավարության ղեկավարի պաշտոնում:
Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
Իրանի ազգային նավթընկերության (NIOC) կողմից վարձով վերցված Ndros նավթալցանավը Վենեսուելայի ափ է ժամանել նավթաբեռնման համար, քանի որ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո գտնվող երկու երկրների միջեւ կապերն ավելի ու ավելի սերտ են դառնում:
Աղդամի շրջանի Շահբուլաղ գյուղի տարածքում ականի պայթյունի հետևանքով դեկտեմբերի 13-ին ադրբեջանցի մեկ զինծառայող է մահացել, երկու անձ վիրավորում է ստացել:
Տղամարդը, որը ոստիկանության կողմից վիրավորվել է այն բանից հետո, երբ սկսել է կրակել Նյու Յորքի տաճարի մերձակայքում, հիվանդանոցում մահացել է:
Իրանում հրշեջները կարողացրել են հսկողության տակ վերցնել իրադրությունը հրդեհի վայրում, որը տեղի է ունեցել խոշոր նավթամուղում: