Միայն խուժանը նման բան կաներ․ 4 երեխու հորը կալանավորման են տանում, քաղաքական պատվեր, քանի որ գնաց եպիսկոպոսի դատին․ Վարդան Ղուկասյան

 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է։ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Միտքները նո՞ր է ընկել շորթում,- 168am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի պարզաբանմանն այսպես արձագանքեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և հավելեց,- Նախ՝ ինքը որտե՞ղ է աշխատել, որ շորթում է արել, հետո՝ կարդացել եմ մեղադրական եզրակացությունը, 24 մ2 , 90.000 դրամ՝ խիբարը։ Քաղաքապետարանում էդ գույքը 0 դրամ է, չկա՛ ընդհանրապես, արժեք չի ներկայացնում, թե ո՞վ է իրենց դա գումար հաշվել, ո՞նց է հաշվել։

Այսինքն՝ հերթական քաղաքական պատվերը, քանի որ գնաց եպիսկոպոսի դատին։ Տարուկեսվա գործը օդի մեջը գցած՝ ո՛չ կանչել են, ո՛չ դրել են, ո՛չ բան, մեկ էլ՝ 4 երեխու հորը կալանավորման են տանում, ու մանկապարտեզի դիմաց, միայն խուժաններ կարող են նման բան անել․ ո՞վ կարող է՝ տարուկեսկան երեխան գիրկը, մյուս երեխան՝ մեքենայի մեջը, գան խուժանավարի տանեն, ասեն՝ պիտի դատենք քեզ, միայն խուժանները»։

Ի դեպ, Սպարտակ Ղուկասյանի ձերբակալման տեղեկությունն ավելի վաղ հաստատել էին ՆԳՆ Ոստիկանությունից, ինչպես նաև՝ ՀՀ Քննչական կոմիտեից։

Կարդացեք նաև

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)»,- ասված էր ՔԿ հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս