Բաժիններ՝

ՇՎՏՄ-ն հայտնաբերել է խախտումներ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ք. Արմավիր, Վաղարշապատ, Երևանյան խճուղի 16-17, 9/3 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզին և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են էական խախտումներ, այդ թվում՝ վառելիքաբաշխիչ սարքավորման կողմից չափագիտության պահանջների խախտում, թերլիցքավորում և QR կոդի բացակայություն։

Հայտնաբերված իրավախախտումների համար նախատեսվել է տուգանք՝ 1 միլիոն 138 հազար 839 ՀՀ դրամի չափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930