Բաժիններ՝

Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը խորհրդարանում ստացել է տեղերի մեծամասնությունը

Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը (ԱԼԿ) առնվազն 76 տեղ է ստացել խորհրդարանի ստորին պալատում, որը կկազմվի մասիսի 21-ին կայացած ընտրությունների արդյունքներով: Մայիսի 30-ին այդ մասին հաղորդել է Ավստրալիայի ընտրական հանձնաժողովը (ԱԸՀ)՝ քվեաթերթիկների 80 տոկոսի մշակման արդյունքներով։

Ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ քվեների 80,1 տոկոսի հաշվման արդյունքներով ԱԼԿ-ն Ներկայացուցիչների պալատում ստանում է առնվազն 76 տեղ, ինչը նրան թույլ է տալիս կազմել միակուսակցական կառավարություն: Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը (Ազգային կուսակցության հետ կոալիցիայով) ստացել է 57 պատգամավորական մանդատ, անկախ պատգամավորները՝ տասը, «Կանաչների» կուսակցությունը՝ չորս:

Մեկական տեղեր կստանան Քատտերի ավստրալական կուսակցությունը եւ «Կենտրոնամետների դաշինք» քաղաքական միավորումը: Խորհրդարանում եւս երկու տեղի ճակատագիրը կորոշվի քվեաթերթիկների մնացած մասի մշակումից հետո, սակայն, ինչպես նշում է Ավստրալիայի ընտրական հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, եւս մեկական տեղեր կստանան Լիբերալ եւ Լեյբորիստական կուսակցությունները:

Ավստրալական ընտրական օրենսդրության համաձայն՝ ընտրություններում հաղթելու համար կուսակցությունները կամ կոալիցիաները պետք է խորհրդարանի ստորին պալատում ստանան 151 տեղից առնվազն 76-ը: Այդ արդյունքը կուսակցության առաջնորդին թույլ է տալիս զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ կազմել կառավարություն իր խմբակցության պատգամավորներից: 2022 թվականի ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո Ավստրալիայի լեյբոիստական կուսակցության առաջնորդ Էնթոնի Ալբանեզեն երդում է տվել որպես Ավստրալիայի 31-րդ վարչապետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս