Բաժիններ՝

Թուրքիայում հասարակության 47․3 տոկոսը հավանություն չի տալիս Էրդողանի գործելաոճին

Թուրքիայում գործող «MetroPoll» հետազոտական ընկերությունը ներկայացրել է «Թուրքիայի զարկերակը» սոցիալական հետազոտության մայիս ամսվա արդյունքները։ Մայիսի 13-20-ը 2045 քաղաքացու մասնակցությամբ արված սոցհարցմանը տրվել է հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք գնահատում նախագահի պարտականությունն իրականացնելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործելաոճը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թեև հավանություն տվածների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ աճել է, այնուամենայնիվ հարցվածների մեծ մասը հավանություն չի տվել Էրդողանի գործելաոճին։ Հարցման մասնակիցների 44.4%-ը է տվել է «այո՛, հավանություն եմ տալիս», իսկ 47․3%-ը «ո՛չ, հավանություն չեմ տալիս» պատասխանը։

Հարցումը ցույց է տվել, որ Էրդողանի գործելաոճին հավանություն տվողների թվի աճի վրա ազդեցություն են ունեցել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Անկարայի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը դեմ հանդես գալը, Իրաքի հյուսիսում թուրքական զինված ուժերի կողմից իրականցվող «Մագիլ-կողպեք» ռազմական գործողությունը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում Թուրքիայի ստանձնած դերակատարումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս