Բաժիններ՝

Թրյուդոյի կառավարությունը նախատեսում է արգելել կարճափող հրազենը Կանադայում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը մտադիր է հյուսիսամերիկյան այդ երկրում արգելել կարճափող հրազենը: Այս մասին լրագրողներին ասել է կառավարության ղեկավարը։

«Մենք խորհրդարանի քննարկմանն օրինագիծ ենք ներկայացնում, որն արգելում է կարճափող հրազեն պահելը երկրում։ Դա նշանակում է, որ, եթե համապատասխան օրենքն ընդունվի, Կանադայում այլեւս հնարավոր չի լինի ատրճանակներ գնել, վաճառել, փոխանցել կամ ներմուծել»,- ասել է նա։ Թրյուդոն բացատրել է, որ այս միջոցը կոչված է նվազեցնել հրազենով հանցագործությունների թիվը երկրում եւ ավելի անվտանգ դարձնել կյանքը Կանադայում։ Այս քայլին, շարունակել է վարչապետը, դրդել է այդ թվում նաեւ Տեխասի դպրոցում վերջերս տեղի ունեցած հրաձգությունը, որի հետեւանքով զոհվել էր 21 մարդ, ինչպես նաեւ` հրազենի կիրառմամբ հանցագործությունների աճը հենց Կանադայում:

Թրյուդոն հիշեցրել է, որ իր կառավարությունն ավելի վաղ զենքի մասին օրենքի փոփոխությամբ արգելել էր ինքնաձիգների եւ նմանատիպ զենքերի օգտագործումը, վաճառքը, գնումը, ներմուծումը եւ փոխադրումը: Ընդհանուր առմամբ, արգելքի տակ է հայտնվել գրոհային զենքի 1500 տեսակ, այդ թվում՝ հայտնի ամերիկյան AR-15 եւ M16 գրոհային հրացանները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս