ԿԺԴՀ-ում տենդի ախտանիշներով 100.000 մարդ են հայտնաբերել մեկ օրում. Yonhap
ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրը առնվազն 100 710 մարդ են հայտնաբերել տենդի ախտանշներով, ապրիլի վերջից այդ դեպքերի ընդհանուր թիվը կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել է ավելի քան 3,55 միլիոն: Մայիսի 30-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Տենդով հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել է 3,36 միլիոն մարդ, 188 հազարը բուժում է անցնում: Մահվան դեպքերի թիվն ավելացել է մեկով եւ այժմ հասել է 70-ի: Բացի դանից, Yonhap-ը, վկայակոչելով Չինաստանի աղբյուրներ, հաղորդել է, որ մայիսի 29-ին Փենյանում մասնակիորեն չեղարկվել է լոկդանունը:
«Փենյանում աշխատանքն են վերսկսել հանգուցային հիմանրկություններն ու մարմինները: Դատելով ըստ ամենայնի՝ խոսքը վերաբերում է ոչ լիակատար չեղարկմանը, այլ հսկողության նախազգուշական թուլացմանն այն վայրերում, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրադությունը կայունացել է, ինչպես (վարվել են) Չինաստանում»,- մեջբերում է աղբյուրի խոսքը Հարավային Կորեայի գործակալությունը մի այլ հաղորդագրությունում:
Ինչպես կարծում են Սեուլում, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանիշերով անձաց վիճակագություն են վարում զանգածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճաով: ԿԺԴՀ-ի բնակչության թվաքանակը կազմում է մոտավորապես 24 միլիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: