
Լեհաստանի նախագահը Թրամփի հետ քննարկել է անօդաչուներով երկրի օդային տարածքի խախտման հարցը

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ռուսական անօդաչու սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի բազմաթիվ խախտումների փաստի վերաբերյալ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Նավրոցկին սոցիալական ցանցերում։
«Այս զրույցը մեր դաշնակիցների հետ անցկացվող խորհրդակցությունների շարքի մի մասն է։ Այսօրվա բանակցությունները հաստատեցին մեր միասնությունը», – հավելել է նա։