Եվրամիությունը պետք է լուրջ ռազմական ուժ դառնա․ Բորել
Ուկրաինայի հակամարտությունն ապացուցեց , որ մեղմ ուժը բավարար չէ, ուստի Եվրամիությունն այսուհետեւ պետք է լուրջ ռազմական ուժ դառնա: Մայիսի 31-ին այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ՝ ժամանելով Եվրամիության գագաթնաժողով։
«Այն, ինչը մենք յուրացրեցինք Ուկրաինայի հակամարտության հիման վրա, որ բավարար չեն առեւտուրը, օրենքի գերակայությունը, բավարար չէ ուժեղ քաղաքացիական տերություն լինելը, ԵՄ-ն նաեւ պետք է լուրջ ռազմական ուժ լինի»,- ասել է Բորելը: «Պաշտպանությունն ազգային իրավասություն է (ոչ Եվրամիության իրավասությունը): Մենք պետք է անենք ավելին,- հայտարարել է նա:- Մենք պետք է ավելացնենք մեր ռազմական բյուջեները համակարգված ռեժիմով: Եվ, անշուշտ, դա հեշտ չի լինի»:
«Եթե ԵՄ-ի յուրաքանչյուր երկիր ավելացնի իր ռազմական ծախսերն իքս տոկոսով, դա միջոցների մեծ ծախս կլինի, քանի որ չեն վերացվի մեր հանգուցային ռազմական թերությունները, եւ կլինեն հնարավոությունների կրկնումներ: Բանակն ազգային ինքնիշխանության հիմքն է, եւ ռազմական ծախսերի համակարգումը շատ քաղաքական հմտություններ է պահանջում: Բորելը հայտնել է, որ գագաթնաժողովում կնեկայացնի Եվրոպայի պաշտպանական գործակալության զեկույցը, որն ի մի միավորում եվրոպական բանակների կարիքները եւ Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները: Ավելի վաղ Եվրոպայի երկրների ռազմական ծախսերը դրանց համախառն ներքին արդյունքի առնվազն մինչեւ 2 տոկոսն ավելացնելու կոչերը հնչեցրել են սոսկ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն, որտեղ Վաշինգտոնն առաջատար դեր է խաղում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: