Բաժիններ՝

ԵԽ-ն հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման ամսաթիվը

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ էմբարգոն ռուսական նավթի տանկերով մատակարարումների վրա, կարող է վերջնականապես հաստատվել հունիսի 1-2-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։

«Ես կարող եմ հաստատել, որ իրավական տեքստը արդեն խմբագրվում է, ժամերի հարց է, ակնկալում ենք, որ հունիսի 1-2-ին իրավական տեքստը կհաստատվի»,- ասել է նա։

Մայիսի 31-ին Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Նոր սահմանափակումները կազդեն Ռուսաստանից նավթի ներկրման, երկրի խոշորագույն բանկի, պետական լրատվամիջոցների և քաղաքացիների վրա:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Ռուսաստանից հում նավթի գնման ԵՄ արգելքը ուժի մեջ կմտնի պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս