Շվեդիան կարող է չեղարկել Թուրքիային զենք վաճառելու արգելքը

Շվեդական «Expressen» թերթը գրում է, որ Շվեդիայի կառավարությունը ցանկանում է չեղարկել Թուրքիային զենք վաճառելու արգելքը (էմբարգո), որը սահմանել էր Թուրքիայի նկատմամբ դեռևս 2019 թվականից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Expressen»-ի հետ զրույցում Շվեդիայի ռազմավարական ապրանքների տեսչության (ISP) զենքի արտահանման վերահսկման գրասենյակի ղեկավար Կարլ Էվերթսոնը հայտնել է, որ Շվեդիայի պաշտպանական արդյունաբերությունը վերանայում է պահանջները անվտանգության քաղաքականության շրջանակներում։ Նաև նշել է, որ ներկայումս անվտանգային միջավայրի վրա մեծապես ազդող իրադարձություններ են տեղի ունենում։

Ըստ այդմ՝ Շվեդիան Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման ուղղությամբ արդեն դրական ազդակներ է տալիս՝ հույս ունենալով, որ Թուրքիան էլ պատասխան դրական ազդակներ կտա Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակացությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։