ԻՀՊԿ-ի կողմից լցանավը գրավելու մասին հաղորդել է նաև իրանական Tasnim գործակալությունը:
Նահանգապետը նշել է, որ զոհվածների թիվը հասել է 95-ի, մի քանի մարդ փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն բանակցություններ կվարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։
ՌԴ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այս գիշեր Կիևը փորձել է անօդաչուներով հարվածներ հասցնել Կրեմլին։
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանի ընթացքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին։
Միացյալ Թագավորության Համայնքների պալատում մայիսի 2-ին տեղի է ունեցել քննարկում/հարցադրումներ խորհրդարանականների կողմից:
Մայիսի 1-ին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Լաչինի (Բերձոր) միջանցքում` Հակարիի կամրջի վրա, Ադրբեջանի կողմից անօրինական անցակետի տեղադրմանը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային երեքշաբթի օրը նկատել են Բեռլինի ռեստորաններից մեկում Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հետ ընթրելիս:
Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգությունն իրականացրած աշակերտին՝ 14-ամյա Վլադիսլավ Ռիբնիկարին:
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, Մոսկվան չի կարող մեկնաբանություններ անել այդ գործընթացի վերաբերյալ:
Հրաձգություն իրականացնող տղայի համադասարանցիներից մեկը հայտնել է, որ տղան հանգիստ էր և զուսպ, լավ գնահատականներ էր ստանում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողներին հորդորում է սպասել Միրզոյան-Բայրամով հանդիպման ավարտին և դրանից հետո միայն խոսել արդյունքների մասին։
Թուրքական 5-րդ սերնդի մարտական «KAAN»՝ նույն ինքը TF-X կործանիչի նախատիպը ներկայացվել է Թուրքիայում, որին ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջադեպից հետո տարածքը շղթայվել է, և իրականացվել է վերահսկվող պայթյուն:
ԱՄՆ ՄԶԳ-ն չափազանց դանդաղ է արձագանքում Լեռնային Ղարաբաղում հայերի առջև ծառացած հումանիտար ճգնաժամին:
Շրջանի ղեկավարը հավելել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Ռայիսիի այցի ընթացքում Իրանի և Սիրիայի միջև մեծ թվով պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն տնտեսության ոլորտում։
Մայիսի 1-ին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Լաչինի միջանցքում Հակարի Կամրջի վրա Ադրբեջանի՝ անօրինական անցակետին:
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը նաև հրաժարվել է հայտնել՝ արդյոք Էնթոնի Բլինքենը դարձյալ հանդիպում կունենա իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայից 104 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:
Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն և ՄԱԿ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ:
Գիլդիան հայտնում է, որ անդամները գործադուլ անելու որոշումն ընդունել են միաձայն: Գործադուլն ուժի մեջ է մտել մայիսի 2-ին, տեղի ժամանակով գիշերը 12:01-ից:
Ըստ ՄԱԿ-ի՝ այսօրվա դրությամբ «ապահովվել է այս տարի Սուդանի մարդասիրական օգնության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի միայն 14%-ը»։
Դարչիաշվիլին և Բարկատը նշել են նաև տնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժը, որը ներառում է փոխադարձ առևտուրը, ներդրումները և զբոսաշրջությունը։
Վրաստանի քաղաքացիները շուտով պաշտոնապես կկարողանան աշխատանք գտնել ևս երկու երկրում՝ Իռլանդիայում և Ֆինլանդիայում, խորհրդարանում տեղեկացրել է Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամիլա Բարկալայան։
Ֆումիո Կիսիդան և Յուն Սոկ Յոլը հանդիպել էին մարտին՝ Տոկիոյում:
Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության (CDTIC) գործադիր տնօրենն ասել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության ավարտն Իրանի տրանսպորտային ոլորտի կարևորագույն առաջնահերթությունն է, այս մասին գրել է Tasnim գործակալությունը։
Երեկվանից Վաշինգտոնում մեկնարկել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնց ընթացքում, ըստ «Ամերիկայի ձայնի» հրապարակման, քննարկվել են «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթին առնչվող հարցերը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ քաղաքացիների տարհանմանը մասնակցել են ՌԴ Օդատիեզերական ուժերի ռազմափոխադրական ավիացիայի չորս Իլ-76 ինքնաթիռներ:
Եվրոպական վիճակագրական կենտրոնի (Եվրոստատ) հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ անցած տարի Եվրամիությունն Իրանից ներկրել է 4181 տոննա նավթ կամ նավթամթերք: