Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը կոչ է արել օգտագործելու բոլոր հնարավորությունները Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման համար:
«Գազպրոմ»-ը տարանցման համար գազն Ուկրաինայի տարածքով մատակարարում է նախատեսված ռեժիմով՝ սպառողների հայտերին համապատասխան՝ մարտի 4-ին 109,5 միլիոն խորանարդ մետր: Այդ մասին հաղորդել է ընկերությունը:
Մարտի 24-ին՝ Արմավիրում, պետք է կայանար ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը: Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին զարգացումներին։
Բելառուսը սահմանի ամբողջ պարագծով ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի ՊՆ-ն:
Միացյալ Նահանգները չի ձգտում երկրորդ սառը պատերազմի, սակայն Ռուսաստանին կոչ է անում անսալու մնացած աշխարհի կարիքին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունում: Մարտի 3-ին այս դիրքորոշումն է հայտնել քաղաքական գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ-ի մոնիթորինգն Ուկրաինայի իրադրության կապակցությամբ ավելի քան 90 կազմակերպությունների ու անձանց հավելել է ՌԴ-ի դեմ արտահանական սահմանափակումների ցուցակում։
Զապորոժիեի մարզի տարածքում Ճառագայթումային ֆոնը մնում է անփոփոխ տեղի ատոմակայանում բռնկած հրդեհից հետո, բնակչության համար սպառնալիք չկա:
Համաշխարհային սպորտային կառույցները շարունակում են ռուս և բելառուս մարզիկներին դուրս թողնել մի շարք մրցաշարերից:
Ուկրաինային Համաշխարհային բանկի (ՀԲ) արտակարգ վարկի գումարը կավելացվի մինչեւ 460 միլիոն եվրո Շվեդիայի եւ Նիդեռլանդների կողմից ներդրման հաշվին: Մարտի 3-ին այդ մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուներ։
Ուկրաինայի արեւելքում Զապորոժիեի ատոմակայանի ուսումնա-վարժական համալիրի շենքում հրդեհը մարվել է: Ինչպես մարտի 4-ին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ), միջադեպի հետեւանքով զոհեր չկան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնում է ուկրաինական Ունիան-ը․:
Ասիա–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) ղեկավարների հանդիպումը պլանավորված է նոյեմբերռի 18 – 19-ը Թաիլանդի մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են տարածաշրջանային միջկառավարական համաժողովի քարտուղաությունում։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը առաքելական այց կկատարի Կոնգոյի Ժողովրդական Հանրապետություն (ԿԺՀ) հուլիսի 2-ից մինչեւ 5-ը եւ Հարավային Սուդան՝ հուլիսի 5-ից մինչեւ 7-ը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 3-ի առավոտվա դրությամբ կազմել է 440 միլիոն 172 հազար 104:
Համավարակը հեռու է ավարտվելուց. տարեսկզբից ի վեր ամեն շաբաթ միջին հաշվով ավելի քան 60 հազար մարդ է մահանում քովիդից: Այս տվյալները հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը դասախոսությամբ հանդես գալով Քեմբրիջի համալսարանում:
Նախորդ երկու օրերի աժիոտաժից հետո ռուբլու փոխարժեքը Հայաստանի արժութային շուկայում որոշ չափով կայունացել է։ Բայց այդ ընթացքում այն հասցրել է նաև բավականաչափ արժեզրկվել։ Արժեզրկումն ակնհայտ է հատկապես գնման գնի դեպքում։ Այն զգալիորեն նվազել է, և դա առավելապես նկատելի է բանկերի պարագայում։ Կան բանկեր, որոնք գրեթե կրկնակի ավելի ցածր գին են դրել ռուբլու գնման համար։ Պատրաստ են գնել ընդհուպ 3,5 դրամով, վաճառել 6 դրամով։
Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի (Cumhur İttifakı) անդամ «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մինչեւ 2024 թվականը մոտավորապես 113 հազար IT ոլորտի աշխատակիցներ կպատրաստեն Ռուսաստանում «Կադրեր՝ թվային տնտեսության համար» դաշնային ծրագրով: Ընդ որում՝ կադրերի դեֆիցիտը ճյուղում կազմում է 1 միլիոն մարդ: Այդ մասին հայտնել է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Զուբարեւը՝ հանդես գալով մարտի 3-ին տեղի ունեցած Կրասնոյարսկի տնտեսական համաժողովում:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Փաշինյանի անհավասարակշիռ դրսևորումներն այն բանի վկայությունն են, որ 2018թ. սկսած Հայաստանում ներքաղաքական իմաստով տեղի է ունենում քաղաքական խուլիգանություն:
Պոդոլյակը նշել է, որ կողմերը փոխըմբռնում են ձեռք բերել ժամանակավոր հրադադարով հումանիտար միջանցքների համատեղ ապահովման վերաբերյալ։
Ռուսաստանի տնտեսությունը դեֆոլտի շեմին է, իսկ նրա ապագան անհեռանկարային է թվում։ Այս մասին ասվում է CNN Business-ի հրապարակման մեջ՝ հղում անելով JPMorgan-ի վերջին վերլուծական զեկույցին։
Արգենտինայի կառավարությունը չի հավատում, որ պատժամիջոցները կարող են ազդել Ուկրաինային շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վրա: Այս մասին մարտի 3-ին հայտարարել է Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոն։
«Փետրվարի 24 –ից մինչ օրս Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 604 հազար մարդ», – տեղեկացրել է ծառայությունը:
Թուրքիական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ այսօր անցել է 14․10-ի սահմանը։ Կեսօրին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 դոլար/ 14․14 լիրա փոխարժեքով։
Պետդեպարտամենտի՝ 2014-2021թթ.-ի ֆինանսական տարիների Կոնգրեսին ներկայացված հաշվետվությունը չի անդրադարձել պահանջվող տարրերին, այդ թվում՝ առաջարկվող օգնության ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա:
Պերլոմանն ընդգծել է, որ սահմանափակումները կիրառվել են Էներգետիկայի նախարարության մարտի 3-ի հրամանով ՝ Ուկրաինայի տարածքում մարտական գործողությունների հետ կապված:
Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում չի զիջելու, դա բացառվում է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
«YouTube» վիդեոպորտալն արգելափակել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու մասին տեսանյութը։ Այդ տեսանյութում ժխտողական դիրքորոշում է հայտնում Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար, իսկ այժմ Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։