ՄԱԿ-ում հայտնել են, որ Սուդանին մարդասիրական օգնության համար կպահանջվի 1,5 միլիարդ դոլար
ՄԱԿ-ը հայտարարել է, որ ընթացիկ տարում Սուդանի հումանիտար կարիքների համար անհրաժեշտ է հատկացնել 1,5 միլիարդ դոլար։
Ըստ ՄԱԿ-ի՝ այսօրվա դրությամբ «ապահովվել է այս տարի Սուդանի մարդասիրական օգնության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի միայն 14%-ը»։
Իրադրությունը Սուդանում սրվել է բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի» (հատուկ ջոկատներ) ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի (Հեմեթի) միջև տարաձայնությունների պատճառով:Երկու ռազմական կառույցների միջև հիմնական հակասությունները կապված են Սուդանի միասնական զինված ուժերի ձևավորման ժամկետների և մեթոդների, ինչպես նաև այն հարցի հետ, թե ով պետք է դառնա բանակի գերագույն հրամանատարը՝ պրոֆեսիոնալ զինվորական, որին կողմ է ալ Բուրհանը, թե ընտրված քաղաքացիական նախագահը, ինչը պնդում է Դագալոն:
Ապրիլի 15-ից այս երկու կառույցների միջև բախումներ են սկսվել Մերով քաղաքի ռազմակայանի մերձակայքում, ինչպես նաև մայրաքաղաք Խարթումում։ Մարտերն սկսվելուց ի վեր զոհվել են հարյուրավոր մարդիկ, հազարավոր մարդիկ վիրավորվել են: