
Վրաստանի քաղաքացիները Իռլանդիայում և Ֆինլանդիայում ևս օրինական աշխատելու թույլտվություն կստանան

Վրաստանի քաղաքացիները շուտով պաշտոնապես կկարողանան աշխատանք գտնել ևս երկու երկրում՝ Իռլանդիայում և Ֆինլանդիայում, խորհրդարանում տեղեկացրել է Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամիլա Բարկալայան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այս փուլում բանակցություններ են ընթանում Իռլանդիայի և Ֆինլանդիայի հետ՝ համաձայնագրեր ստորագրելու, քաղաքացիների համար այդ երկրներում օրինական աշխատանքի հնարավորություններ ստեղծելու նպատակով»,- ընդգծել է փոխնախարարը։
Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացիների համար օրինական աշխատանքի հնարավորություն արդեն կա Գերմանիայում և Իսրայելում։ Վերջերս համաձայնագիր է ստորագրվել նաև Բուլղարիայի հետ։