Թուրքիան ներկայացրել է 5-րդ սերնդի KAAN կործանիչը

Թուրքական 5-րդ սերնդի մարտական «KAAN»՝ նույն ինքը TF-X կործանիչի նախատիպը ներկայացվել է Թուրքիայում, որին ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կործանիչի մասին լուրին անդրադարձել են նաև հունական, ադրբեջանական և միջազգային մամուլը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ ինքնաթիռի անունը տրվել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար և իշխող «Ժողովուրդ դաշինքի» անդամ Դևլեթ Բահչելիի առաջարկով։

Նախատեսվում է, որ այս ինքնաթիռները կփոխարինեն F-16 կործանիչներին և մոտ ապագայում կվաճառվի նաև այլ երկրների։

Ուշագրավ է, որ ներկայացման արարողությանը Էրդողանը նկատի ունենալով Հունաստանին, նշել էր.

«Ջրից այն կողմ գտնվող որոշ ուժեր անհանգիստ են»:

Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ ինքաթիռի առաջին թռիչքը կիրականացվի 2023թ.:

Նշենք, որ Թուրքիան տեղական արտադրության հինգերորդ սերնդի TF-X ինքնաթիռի կառուցման մասին առաջին անգամ հայտարարել էր 2011 թվականին։ Կործանիչի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատել են բրիտանական BAE-ն ու «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերությունը (TAI)։ Կործանիչի առաջին թռիչքն, ըստ TAI ընկերության տնօրեն Թեմել Քոթիլի՝ նախատեսվում է 2025թ.։

TF-X կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝

Առավելագույն բարձրությունը՝ ~16,8 կմ,

Առավելագույն արագությունը՝ 2 մախ (~2470 կմ/ժ),

Գործողության շառավիղը՝ ~1000 կմ,

Առավելագույն թռիչքային զանգվածը՝ ~27200 կգ,

Երկարությունը՝ 19 մ։

Տեսանյութեր

Լրահոս