Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն Սուդանից Մոսկվա է տարհանել ավելի քան 200 ռուսաստանցիների և ԱՊՀ քաղաքացիների

Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ-ի և բարեկամ երկրների ավելի քան 200 քաղաքացիներ են ժամանել Մոսկվա: Նրանց Սուդանի Հանրապետությունից տարհանել են ՌԴ Օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով։ Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Սուդանի Հանրապետությունից տարհանված ավելի քան 200 մարդ ժամանել է Մոսկվա… Քաղաքացիների տարհանման համար գործի են դրվել Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմափոխադրական ավիացիայի օդանավերը», – ասված է ռազմական գերատեսչության Telegram ալիքում։

Ինչպես նշել են նախարարությունում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Սուդանից տարհանվել են ՌԴ դիվանագիտական ​​առաքելության, ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ, Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկրների և մի շարք բարեկամ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ, որոնք դիմել են իրենց՝ հայրենիք վերադառնալու հարցում օգնության խնդրանքով ։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ քաղաքացիների տարհանմանը մասնակցել են ՌԴ Օդատիեզերական ուժերի ռազմափոխադրական ավիացիայի չորս Իլ-76 ինքնաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031