Վերջին օրերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն 185 մարդ, վիրավորվել 1800-ը։
Եվրամիությունը 10 միլիոն եվրո կհատկացնի Մոլդովային՝ ի աջակցություն այդ երկրի տարածքում գտնվող փախստականների։
«Հայաստանի և Արցախի իշխանությունները հերթական հանձնումն անելով, թշնամու բոլոր պահանջները կատարելով, հերթական ոչինչ չմնացածը զիջելով, հիմա պետք է հերոսաբար հայտարարեն, որ իրենց ջանքերի շնորհիվ բացվեց ճանապարհը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի կեղծ բնապահպանների երեկվա հայտարարությանը՝ 18:00-ից Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան դադարեցնելու մասին:
Ալիևը մասնավորապես հայտնել է, որ այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, երբ ապրիլի սկզբին Baykar ընկերության տնօրեն Սելչուկ Բայրաքթարն այցելել էր Բաքու։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովի ժամանակ, Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի մասին Միացյալ Նահանգներից առցանց խոսեց նաև ամերիկահայ գրող, ջարդերի ականատես, աստվածաբան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, ով Բաքվում տեղի ունեցած ջարդերի ժամանակ կարողացել է փրկվել ընտանիքի հետ։
Հաշվի առնելով այն, որ մոտ երկու շաբաթ անց՝ մայիսի 14-ին Թուրքիայում սպասվում են նախագահի և խորհրդարանական ընտրություններ, հենց այս օրերին փառատոնի կազմակերպումը պատահական չէ։
Արդեն երկրորդ օրն է՝ Արցախի Հանրապետությունում երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ՝ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» ստորագրահավաք-շարժումը, որի նպատակն է՝ վերջ դնել Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության էթնիկ զտմանն ու ցեղասպանական քաղաքականությանը, որին արցախահայությունը ենթարկվում է 44-օրյա պատերազմից հետո։
Պատմությունը ոչ միայն իրեն չէ, որ չի ներելու սրա համար, այլ նաև մեզ բոլորիս…
Եվս 38 մարդ անհետ կորած է համարվում
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ:
Մեծ առումով, «բնապահպանները» շարունակում են ծառայությունը, ուղղակի իրենց իրական` զինվորական համազգեստով ու զենքով:
Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտները 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 102 տոկոսով և հասել 795 մլն ԱՄՆ դոլարի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատանքի հավանության վարկանիշը նվազել է մինչև 37%՝ ամենացածր ցուցանիշը նրա պաշտոնավորման ընթացքում։ Այս մասին են վկայում Gallup հետազոտական ծառայության հարցման արդյունքները։
Մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների ֆոնին միջազգային հանրությունը շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: Այս անգամ երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է գերմանական «Bild» պարբերականի հոդվածագիր Նադիա Ասվադը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հավաստիացրել է, որ Ուկրաինային լրացուցիչ 80 Leopard 1 տանկերի հանձնումը կսկսվի ընթացիկ տարվա կեսերից։ Համապատասխան հայտարարությունը նա արել է իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում։
Խոսեցի Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգային մարտահրավերների մասին։
«Ես այդ օրվա քաղաքացու պատկերն այսպես կարող եմ տեսնել՝ ծակ «դուխով» գլխարկով, որովհետև մարդիկ սկսել են վատ ապրել, մաշված կոշիկներ ու շորեր, որովհետև ամեն ինչ թանկացել է, մրսող քաղաքացի, որովհետև հոսանքն ու գազն է թանկացել, և ունեցել ենք հազարավոր զոհեր: Մենք տեսնում ենք կորուստ ունեցած, ցավով, դժբախտության ու սթրեսի մեջ ապրող, ծակ «դուխով» գլխարկով դժբախտ ու դժգույն քաղաքացու: Այ, դա են իրենք բերել այս 5 տարվա ընթացքում»:
Միևնույն ժամանակ հարցվածների 45 %-ը խրախուսում է զենքի կրումը՝ հարձակվողներից պաշտպանվելու համար, իսկ 52 %-ը դեմ է դրան:
Հայաստանը համոզված է, որ միայն կառուցողական երկխոսության միջոցով է հնարավոր հասնել բոլոր խնդիրների լուծմանը, իսկ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ակնհայտորեն չի նպաստում տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության հաստատմանը:
Ըստ աղբյուրի՝ միակ տարբերությունը կլինի անցկացման վայրը:
Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում են «Աքքույու» ԱԷԿ-ում միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով:
Ապրիլի 28-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային Ջերմուկում ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։ Նա, մասնավորապես, հայտնել է, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել ավելի քան 60 քկմ մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ:
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները երկար ժամանակ գտնվում են «ամենացածր կետերից մեկում», «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Նա հավելել է, որ նավթային ոլորտում գործող նման ընկերությունների թիվը 100-ից հասել է 500-ի, և նավթի նախարարությունն այդ ընկերությունների հետ համատեղ ծրագրեր է իրականացնում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին, հայտարարելով, որ դրա ընթացքում ֆրանսիացի նախարարն «անհիմն պահանջներ» է հնչեցրել, որոնք «անընդունելի են»։