
Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության ավարտն առաջնահերթություն է. իրանցի պաշտոնյա

Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության (CDTIC) գործադիր տնօրենն ասել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության ավարտն Իրանի տրանսպորտային ոլորտի կարևորագույն առաջնահերթությունն է, այս մասին գրել է Tasnim գործակալությունը։
«Հյուսիս-Հարավ միջանցքը երկրի համար եկամտի ապահով ու կայուն աղբյուր է»,- ասել է Խեյրոլլահ Խադեմին։
«Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության ավարտը, ի լրումն երկրում ազգային և միջազգային տարանցման զարգացմանը, համարվում է Իրանի համար եկամտի հուսալի և անվտանգ աղբյուր», ընդգծել է Խադեմին։
Նա նշել է, որ իսլամական հանրապետությունում ավտոմայրուղու, երկաթուղու և ավտոմայրուղու նախագծերի թիվը կազմում է համապատասխանաբար 152, 36 և 23։
«Հսկայական քայլեր են ձեռնարկվել վերոնշյալ նախագծերի իրականացումն ընթացիկ տարում ավարտին հասցնելու համար»,- եզրափակել է իրանական ընկերության գործադիր տնօրենը։