Կիևը փորձել է անօդաչուներով հարվածել Կրեմլին․ Պուտինի աշխատակազմը պարզաբանել է

ՌԴ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այս գիշեր Կիևը փորձել է անօդաչուներով հարվածներ հասցնել Կրեմլին։

«Անօդաչու երկու սարքերի թիրախում եղել է Կրեմլը։ Զինվորականների և հատուկ ծառայությունների ձեռնարկած գործողությունների շնորհիվ՝ սարքերը շարքից դուրս են բերվել»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ հատուկ ծառայությունները ռադիոտեղորոշիչ պայքարի համար գործածվող սարքեր են օգտագործել։

ՌԴ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ՌԴ ն նախագահը չի տուժել, նրա աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ չեն եղել։

Անօդաչու սարքերի կտորներն ընկել են Կրեմլի տարածքում, սակայն տուժածներ չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031