Բաժիններ՝

Օբաման Մերկելի հետ ընթրել է Բեռլինում

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային երեքշաբթի օրը նկատել են Բեռլինի ռեստորաններից մեկում Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հետ ընթրելիս: Այդ մասին տեղեկանում ենք Exberliner պարբերականից:

Հրատարակության տվյալներով՝ Օբաման երեքշաբթի օրը երեկոյան վայրէջք է կատարել Բեռլինում, որից հետո նրա ավտոշարասյունն ուղևորվել է Շյոնեբերգի շրջան: Այնտեղ Օբաման Մերկելի և նրա ամուսնու՝ Յոահիմ Զաուերի հետ ընթրել է իտալական ռեստորանում։

Օբաման Բեռլինում է մի քանի օրով: Այսօր նա ճաշել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, իսկ երեկոյան ելույթ կունենա Mercedes-Benz Arena-ում:

Exberliner-ը նշում է, որ սա Օբամայի 5-րդ այցն է Բեռլին: Նախատեսվում է, որ նա Mercedes-Benz Arena-ում կայանալիք միջոցառմանը կխոսի «մեր ժամանակի մեծ մարտահրավերների ու հնարավորությունների մասին»: Exberliner-ը նշում է, որ Բարաք Օբամայի հետ հանդիպման ոչ բոլոր տոմսերն են վաճառվել: Դրանց գինը տատանվում է 60-390 եվրոյի սահմաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031