Բլինքենը հայտարարել է, որ կողմերը ինտենսիվ քննարկումներից հետո էական առաջընթացի են հասել բարդ խնդիրները լուծելու հարցում։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալել է փակման լիագումար նիստ
Սաուդյան Արաբիայի ներկայացուցչի խոսքով՝ ավելի ու ավելի է տարածվում այն գաղափարը, որ Պարսից ծոցի տարածաշրջանի համար շենգենյան տիպի այցագիրը կարող է վիթխարի օգուտ բերել ։
Ուկրաինայի հակամարտությունից դրական վերջնարդյունք չի լինի. կարող է լինել ատոմային պատերազմ. Փաշինյան
Բաքուն և Երևանը «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Իսկ Հնդկաստանում այսօր ոսկու բորսայական գնանշումը նախորդ ցուցիչի համեմատությամբ աճել է 12%-ով և հասել պատմական առավելագույնի՝ 10 գրամի դիմաց 752,49 դոլարի:
Պրահայում մենք համաձայնել էինք, բայց Ալիևը ինչ-որ քարտեզներ բերեց. Փաշինյանը` Ալիևի, Կոսովոյի մասին
META-ն (նախկինում Facebook ընկերությունը, որը ստեղծում է տեխնոլոգիաներ, որոնք օգնում են մարդկանց կապ հաստատել իրար հետ, զարգացնել բիզնեսը և այլն) հրապարակել է սպառնալիքների մասին իր եռամսյակային զեկույցը, որում նշված է, որ Վրաստանում ջնջել է Facebook-ի 80 օգտահաշիվ, 26 էջ, 9 խումբ և 2 Instagram-յան օգտահաշիվ, որոնք խախտել են ընկերության քաղաքականությունը համակարգված անիրական վարքագծի դեմ:
ԼՂ հայերի անվտանգությունը, իրավունքները պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ ձևաչափին. Փաշինյան
Մինչ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ամռանը բացել հայ-թուրքական ցամաքային սահմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների ազատ ելումուտի համար, Թուրքիան ապրիլի 29-ին հերթական անգամ փակեց իր օդային տարածքը հայկական օդանավերի դիմաց՝ նույնիսկ հարկ չհամարելով Հայաստանի ավիացիոն իշխանություններին զգուշացնել դրա մասին։ Սահմանը հանկարծակի փակելու պատճառով Ֆրանսիայից Երևան ժամանող ինքնաթիռը ստիպված եղավ վայրէջք կատարել Քիշնևում։
Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ Հանթերն անօրինական ոչինչ չի արել, և հայտարարել է, որ հետաքննությունն ուղղված է առաջին հերթին հենց իր դեմ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի մի բերելով «Վաշինգտոնյան գերության» և Նիկոլի «Պրահյան գարնան» զեղումները՝ կարող ենք եզրակացնել.
Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29800քկմ-ով, խաղաղության պայմանագիր կկնքենք
Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ իրավիճակի միակ և ուղղակի պատասխանատուները Հայաստանի օրվա իշխանություններն են:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Չեխիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վոնդրան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ:
«Մենք գրեթե երբեք չենք առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել: Եկել է ժամանակը, որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի: Դա հեշտ ճանապարհ չի, շատ բարդ է: Սա անկյունաքարային, խաչմերուկային հարց է: Էս խաչմերուկում կանգնած ենք, թե որ ուղղությամբ կշարունակենք, դրանից կախված է՝ մենք պետություն կունենա՞նք, թե՞ չենք ունենա»,- հայտարարել էր Փաշինյանը:
Մինչ Վաշինգտոնում ավարտին է մոտենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնած Երևան-Բաքու երեք օր տևած բանակցային ռաունդը, փորձագիտական հանրության դիտակետում Մոսկվան է և Մոսկվայի ապագա դերակատարությունն այս գործընթացում:
Որոշ հարավաֆրիկացիներ կոչ են անում Բրիտանիային վերադարձնել աշխարհի ամենամեծ ադամանդը, որը հայտնի է որպես Աֆրիկայի աստղ: Այն թագավորական գավազանի վրա է, որը թագավոր Չարլզ 3-րդը պետք է պահի իր թագադրման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ամիրաբդոլլահիանն ասել է, որ հանդիպումը կկայանա մոտակա մի քանի ժամվա ընթացքում: Դրա նպատակն է ամփոփել բանակցությունների առաջին փուլում քննարկված հարցերը, որոնք գնահատելու համար սիրիական կողմին ժամանակ է անհրաժեշտ եղել։
Օրերս 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց: Սա վերջին երկարաձգումն է լինելու:
Միջադեպի մասին հայտնել է նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիա պաշտոնական այցի երկրորդ օրը Դամասկոսում հանդիպել է պաղեստինյան դիմադրության խմբերի ղեկավարների և հրամանատարների հետ: Նա նշել է, որ մուսուլմանական միասնությունը և դիմադրությունը միակ միջոցն է՝ «հակազդելու սիոնիստական վարչակարգին»: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:
Տեղում հերթապահում է իրավապահ մարմինների մոտ 330 աշխատակից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանքարն այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում քննարկել են առաջիկա շփումների ժամանակացույցը և պայմանավորվել են շարունակել հետևել միջպետական հարաբերությունների արդարացի բազմաբևեռ համակարգի ստեղծման ուղեգծին։ Այդ մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Մայիսի 1-ից Վաշինգտոնում մեկնարկած Միրզոյան-Բայրամով բանակցությունները շարունակվում են։ Այս հանդիպմանը զուգահեռ, ինչպես նաև հանդիպումից առաջ, ՀՀ իշխանական պատգամավորները բազմիցս ասել են, որ քննարկվում են նաև «Արցախում բնակվող հայության իրավունքների և անվտանգության» վերաբերյալ հարցեր։
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում Ալեն Սիմոնյանը ելույթի սկզբում ցավակցել Է սերբ գործընկերոջը՝ մայիսի 3-ին Բելգրադում տեղի ունեցած ողբերգության առթիվ: ՀՀ ԱԺ նախագահը նաև իր զորակցությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Նա նկատել է, որ Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, եւ մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի:
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները հսկայական ջանքեր են գործադրել օրենքի և ժողովրդավարության, տնտեսական առաջընթացի և սոցիալական արդարության գերակայության ապահովման համար։
168.am-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը խոսելով Թուրքիայի օդային տարածքը Հայաստանի համար փակելու և դրա նպատակների մասին, նախ ասաց՝ Չավուշօղլուն գլուխը պատին է տալիս, ասելով, թե հուշարձանի տեղադրումը սադրանք է։
Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։