ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:
Ընթացիկ տարվա հուլիսի 15-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 11 դեպք, որից 4-ը երեխաներ են:
Անհնար է նույնիսկ պատկերացնել, որ Ադրբեջանը պետք է վերահսկի Բերձորը, Քարվաճառը, երբ Քարվաճառում սկիզբ են առնում մեր բոլոր ջրային պաշարները
Հուլիսի 21-ի ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:
«Շատ հետաքրքիր վայր է Արցախը։ Այստեղ գտնվելու իմ հիմնական նպատակը Արցախի պատմությանը, մշակույթին ծանոթանալն է և նրա բնակիչներին ճանաչելը: Միայն Ստեփանակերտում եմ եղել և այստեղ ամեն ինչ ինձ դուր է եկել: Համտեսել եմ արցախյան ժենգյալով հացը, որը շատ համեղ էր»:
«Հրաձգությունը նրանց կողմից դեռ շարունակվում է, և մեր կողմից, անհրաժեշտության դեպքում, պատասխան է հասցվում, բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են»
«Հակառակորդն արժանի հակահարված կստանա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված լարված իրադրությանը:
«Ադրբեջանական պրոպագանդայի կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է ՊԲ Տ-72 տիպի երկու տանկ, իրականությանը չի համապատասխանում:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին անհանգիստ է: Այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Դմիտրի Աթբաշյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախադպրոցական հաստատությունը 50 տեղանոց է և ունի կոմունալ բոլոր հարմարությունները:
Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի այցելուներին է ներկայացվում աշխարհի տարբեր ծայրերից Արցախ բերված արվեստի գործեր. Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մադագասկար, Եթովպիա, Հայիթի, Մոնղոլիա, Ինդոնեզիա և այլն:
«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը…
ՊՆ նախկին ղեկավարի գնահատմամբ՝ հայկական բանակը շատ գրագետ է գործում, և հայկական կողմը միշտ լուծումներ գտնում է:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, շաբաթվա ընթացքում հակառակորդի օդուժը ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել առաջնային գծից 10-15կմ խորության վրա, որոնք ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշել են և հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հարություն Թորոսյանին հայրերնանվեր այս ձեռնարկի համար` նշելով, որ նման նվիրատվությունը կհարստացնի թանգարանի նմուշները եւ դրական ազդեցություն կունենա Արցախում մշակույթի զարգացման
« Լույս» հիմնադրամի ուսանողների արցախյան պատվիրակության ղեկավարը հաղորդեց նաև, որ հուլիսի 22-ին նախատեսում են նաև Շուշիի Վաչագան Իշխանյանի անվան մարզադաշտում նախատեսում են բնապահպանական թեմատիկայով երիտասարդական փառատոն կազմակերպել, որի շրջանակներում կկայանան տարաբնույթ խաղեր , կկազմակերպվի նաև ջազային համերգ:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները։
Ցանկացած մարդ կարող է գալ, հատկապես, նա ասում է, որ Արցախը դրախտային երկիր է, այստեղ պահպանվել են տարբեր արդեն մոռացված արժեքներ, որ չկան աշխարհի այլ մասերում:
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15կմ խորության վրա:
Հացահատիկային մշակաբույսերի այս տարվա հնձի աշխատանքներին ակտիվ մասնակցում են ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի մեքենատրակտորային կայանների կոմբայնները, որոնք տեղակայված են հանրապետության շրջաններում:
Հանրապետությունում, հուլիսի 15-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 45 հազար 416 հեկտար ցանքատարածություններից հնձվել է 40 հազ. 729 հա:
Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ:
Արցախից Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկ՝ 18-ից բարձր տարիքային խմբի մինչև 52 կգ քաշային կարգում հանդես կգա Վարդգես Մանասյանը, ով անցյալ տարի մինչ 48 կգ քաշային կարգում ճանաչվել է աշխարհի չեմպիոն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ԼՂՀ կառավարությունը հուլիսի 11-ին որոշել է 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը՝ շաբաթ օր:
Նախօրեին՝ «Սահման» համահայկական փառատոնի շրջանակներում, «Ժայռ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում կայացել է անվանի հայ լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանի լուսանկարների ցուցահանդեսը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: