Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում 2010 թվականից գործող «Ռեյփսիդ» սահմանափակ ընկերության «Ոսկե կաթիլ» պիտակը կրող ձեթի գործարանը բաղկացած է 2 արտադրամասերից, որոնք նախատեսված են ոչ ռաֆինացված և ռաֆինացված ձեթերի արտադրության համար: Ի դեպ, ռաֆինացված ձեթի արտադրամասն, արդեն 5 ամիս է, ինչ գործում է:
Այսօր խորհրդակցություններ են անցկացվել իտալական կողմի հետ:
Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ նախորդ տարի զորքերի շփման գծում լարվածության աճը չափազանց մտահոգիչ էր:
Ընթացիկ տարվա հունիսի 27-ին, ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության և «Արենի փառատոն» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Ամարաս վանքի հարակից տարածքում առաջին անգամ կկազմակերպվի Թթի փառատոն:
Ընթացքի մեջ են նաև եգիպտացորենի ցանքսի աշխատանքները որի շրջանակներում արդեն կատարվել է 1969 հա ցանքս:
Այնպես որ մենք շուտով կայցելենք տարածաշրջան՝ նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով:
ՆԱՏՕ-ն կարող է խաղալ միայն օժանդակ դեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընթացիկ տարվա մայիսի 10-ի հերթական նիստում ամփոփվել են 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքները ու կայացվել որոշումներ 2015 թվականի մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ և 2015 թվականի մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով պատգամավորներ ընտրվելու մասին:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Եռատոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ գործընկերներին ողջունելով՝ ԼՂՀ կառավարության ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել նրանց՝ Արցախի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար: Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը և ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:
Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը շարունակում է մասնակցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել տանկ-հուշարձանի պատվանդանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 5 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 16 հոգու:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մայիսի 7-ին ժամանել է Ստեփանակերտ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ նկատեց, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը բոլորն ընդունում են՝ որպես ինքնակառավարման, ինքնակազմակերպման բնականոն ձև: Ըստ նրա՝ այդ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացողները ոչ թե պատահական, այլ իրենց երկրներում որևէ պաշտոն, ազդեցություն ունեցող մարդիկ են:
Այս մասին նա գրել է Twiiter-ի իր միկրոբլոգում:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը հայտնում է, որ Սլովակիայում մեծ ոգևորություն են առաջացրել մայիսի 3-ին Արցախում կայացած Ազգային Ժողովի ընտրությունները:
Ավելի վաղ դատախազը պահանջել էր Արսեն Բաղդասարյանին դատապարտել 18-ամյա ազատազրկման:
Միջազգային հանրությունը լեգիտիմ չի ճանաչում ստեղծված իրավիճակը:
«Արցախը շարժվում է ժողովրդավար ուղով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար էդուարդո Լորենցո Օչոան:
Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակության Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ:
ԼՂՀ-ում մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջատարը «Ազահ Հայրենիք» կուսակցությունն է:
Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացված այդ «ընտրությունների» արդյունքները չեն կարող ունենալ իրավական հետևանքներ:
«Ես կարծում եմ՝ այն, ինչ ասել են Եվրոպայից ներկա դիտորդները, պետք է ընդունել՝ որպես հիմք, այն է՝ Ղարաբաղում ընտրություններն ընթացել են արդար, թափանցիկ և ժողովուրդը կարողացել է իր ձայնը տալ իր ցանկացած թեկնածուին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ղարաբաղում ընթացող ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի խորհրդարանի մի խումբ անդամների, ովքերԱրցախում են գտնվում դիտորդական առաքելությամբ: