Բաժիններ՝

Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է նաև մտավորականությունից. Միխայիլ Շվիդկոյ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ առումներով կախված է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի մտավորականությունից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Շվիդկոյը ժամանել է Հայաստան, որպեսզի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկի ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ծրագրերը, որի համանախագահն է:

«Հիմա ամեն ինչ դեռ շատ թարմ է, շատ ցավ կա վերջին իրադարձություններից, սակայն որքան էլ ցավագին չանցնի կարգավորումը երկու երկրների միջև, շատ բան մտավորականներից է կախված: Բոլոր պատերազմներն ավարտվում են խաղաղությամբ: Ցանկալի չէ, որ նման իրավիճակը Հարավային Կովկասում տևի տասնամյակներ և հարյուրամյակներ: Ոչ մի գաղափար չարժե հայ և ադրբեջանցի երեխաների մի կաթիլ արյանը»,- ասել է Շվիդկոյը:

Նա հայտնել է, որ եկել է Երևան, որպեսզի մասնավորապես խոսի այն մասին, թե որքան է այսօր հայկական կողմը պատրաստ երկխոսության:
Ավելի ուշ նույն առաքելությամբ նա կմեկնի Ադրբեջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս