Լավրովը Երևանում հրաժարվեց անդրադառնալ ԼՂ հակամարտությանը՝ հորդորելով ծանոթանալ ՀԱՊԿ տարածված հայտարարությանը

Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվեց հայ լրագրողների հետ զրույցից: Այսօր Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների նիստից հեռանալիս, ՌԴ ԱԳ նախարարը միայն մի քանի բառով արձագանքեց լրագրողների ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին. «Հայտարարություն է ընդունվել, որը կտարածվի և կծանոթանաք»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում անցկացվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընդունեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստն անցկացվել է ՀՀ արտգործնախարարի նախագահությամբ, որի ընթացքում քննարկվել է ծայրահեղականության դեմ պայքարը ու ՀԱՊԿ անդամ երկրներին սպառնացող հակամարտ և ճգնաժամային գոտիներում տիրող իրավիճակը: Սիրիական ճգնաժամի և ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություններ են ընդունվել:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031