Բաժիններ՝

ԼՂՀ վարչապետը հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր հանդիպել է «Լույս» հիմնադրամի՝ Արցախում գտնվող մի խումբ ուսանողների:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ա. Հարությունյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ երիտասարդ բարձրորակ կադրերի պատրաստման և հայրենիքի զարգացման գործում:

ԼՂՀ վարչապետն ուրախություն է հայտնել, որ «Լույս»-ի ուսանողների ամենամյա հավաքն այս տարի տեղի է ունեցել Արցախում՝ հույս հայտնելով, որ այն կխթանի Արցախի զարգացման ծրագրերում միջազգային լավագույն համալսարաններում կրթություն ստացած հայորդիների ընդգրկվածությունը:

Ա. Հարությունյանը պատասխանել է ուսանողներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Արցախի անվտանգության և տնտեսական համակարգերին, դրանցում առկա խնդիրներին և լուծման ուղիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031