
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից

Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային և հյուսիս-արևելյան ուղղությունների:
Նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից ևգնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ էարձակել հայկական դիրքերի ուղղությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն