
ԵԱՀԿ ԽՎ-ն անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրացմամբ

ԵԱՀԿ ԽՎ-ի պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման առնչությամբ: Այս մասին ասվում է Թբիլիսիի հռչակագրի տեքստում, որը ընդունվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի արդյունքներով:
ԵԱՀԿ ԽՎ-ի պատգամավորները ողջունել են «ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և ﬔխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ մասնակցությունը»:
Փաստաթղթում կոչ է արվում խորհրդարանականներին «դրդել բոլոր կողմերին ցուցաբերել քաղաքական կամք՝ լուրջ ջանքեր կատարելու վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ՝ նվազեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ռիսկը և Մինսկի խմբի շրջանակում հասնելու կարգավորման համընդգրկուն համաձայնագրի»,- ասված է հռչակագրում:
Պատգամավորները կոչ են արել նաև «ցուցաբերել ավելի վճռական քաղաքական կամք և լուծել փախստականների և ներքին տեղահանվածների խնդիրները»:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն անցկացվել է հուլիսի 1-5-ը Թբիլիսիում: