Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
Հուլիսի 7-ին՝ ժամը 9:00-17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Ստեփ ԳԷՍ, Բաղրամյան 17,19, 19/1, 21, 21ա, 23, 29, Առուշանով, Արշակ Տեր Ղուկասով, Հակոբ Մելիքով, Ուլուբաբյան առք 3, 4 , Ուլուբաբյան նրբանցք 3, Ուլուբաբյան փակուղի 1ա, Գ. Սևունց, Փաշաև փողոցներին հարող շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացրել են «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայությունից և պարզաբանել, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է ներմիացման և ձմեռային նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ:
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, պատճառած անհանգստության համար, հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:



