Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական կոպիտ խախտումը, որը հանգեցրել է արյունահեղության, պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համապատասխան գնահատականի և վճռական դատապարտման։
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 12-18-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Այն, որ նախաքննությունը նորմալ է ընթանում, դրա մասին խոսել է ե՛ւ Վիտալի Բալասանյանը, ե՛ւ նրա հարազատ եղբայրը: Գոհ են: Իրենք էլ դրա մասին հայտարարել են: Կարծում եմ ավելորդ է որեւէ բան ասելը, եթե տուժողներն իրենք են այդ մասին հայտարարում, որ գոհ են:
Խոսելով իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ դեսպանը նկատել է, որ երկու երկրների միջև առկա կրոնական ու մշակութային ուժեղ կապեր, որոնք հանդիսանում են երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական գործոններ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ:
Այդ հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
2013թ. ընթացքում ԼՂՀ տարածքում թվով 9 ավարտված քրեական գործով եւ ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 32 հանցագործություն: Այս մասին նշվում է ԼՂՀ գլխավոր դատաազությանը կայքում:
Բուրկհալտերը գոհունակություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ նրանց գործադրած միջնորդական ջանքերի համար:
Առայժմ հայտնի չի մեքենա շահողի անունը, չնայած գիտեն, որ Հայաստանից է։ Բնակարանի տերը Ֆրանսիայի քաղաքացի է։
Զոհվածների ցուցակում ընդգրկվել են միայն ռազմական գործողությունների մասնակիցները, քաղաքացիական անձինք բացակայում են:
ԼՂՀ շրջաններում ջրամատակարարման համակարգերի շահագործման արդյունավետության բարձրացման հնարավորությունները քննարկվել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ուորլիքն ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի (Շվեյցարիա) հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները կանցկացվեն այսօր և վաղը:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
Ըստ ներկայացված տեղեկատվության՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղն ընդունելություն կկազմակերպի 10-ական (առկա եւ հեռակա), միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանակներում՝ 10 (առկա) եւ 9 (հեռակա) մասնագիտությունների գծով։
Մեղադրանք է առաջադրվել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփափոխ:
Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հունվարի երկրորդ կեսին, Փարիզում:
Դիվանագիտական աղբյուրը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին:
Աղբյուրի խոսքերով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի կարող տեղի ունենալ փետրվարից շուտ:
Լեռնային Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը այս վարկածը համարում է իշխանական վարկած: Ըստ նրա՝ մահափորձը մեկ ենթատեքստ ուներ, այն է՝ քաղաքական:
Բակո Սահակյանը հունվարի 6-ին երկրի բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և մասնակցել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված Սուրբ Պատարագին:
Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի այսօրվա հայտարարությունում:
Նրանք Վիտալի Միխայիլի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով:
Հայկ Խանումյանին հարցրեցինք նաեւ, թե հավաստի՞ են արդյոք շրջանառվող այն տեղեկությունները, որ ձերբակալված անձինք Վ. Բալասանյանի թիմից են կամ նրա մտերիմ շրջապատից:
Սարդարաշեն գյուղում նա հանդիպում է ունեցել համայնքի բնակիչների հետ և քննարկել առկա խնդիրներն ու իրականացվելիք ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ջրամատակարարման բարելավմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը և զբոսաշրջության զարգացմանը:
Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն և Ա.Ա.-ն: Նախաքննության գաղտնիությունից ելնելով` նրանց տվյալները չեն հրապարակվում:
«Ուղղակի առնչություն Մաքսային միության խնդրին մենք չունենք: Դա նման է մոտավորապես, ոնց որ, ասենք, Քիմ Քարդաշյանի երեխայի քաշի քննարկման նյութին: Մենք մոտավորապես նույն առնչությունն ունենք այս պարագայում: Եվ ես կարծում եմ, Քիմ Քարդաշյանի երեխայի հարցը ավելի ակտուալ է մեզ համար. հայուհի է, գեղեցիկ է»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը խոչընդոտ չի հանդիսանում Մաքսային միությանը Հայաստանի միանալու համար
Հասանովը դա պայմանավորել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելով:
Մասնավորոպես Վանգան լրագրողներին ասել էր. «Դուք եկել եք այն երկրից, որտեղ շատ արյուն կա, լսում եմ երեխաների լաց, տեսնում եմ աղջիկների, որոնք այրում են իրենց հարսանեկան զգեստները, ետ քաշվեք, դուք պայքարում եք նրա համար, որը ճակատագրով ձեզ չի պատկանում:
Վերաբնակեցման հարցը պետք է լինի արդիական ու կախված չլինի իշխանության եկած քաղաքական ուժի ցանկությունից: