Հայ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-­ում հայտարարել է, որ ԼՂ հարցի կարգավորման իրական ձևաչափը Մինսկի խումբն է

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկմանն ուղղված բոլոր ձևաչափերը պետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբին օժանդակող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, հուլիսի 1­5­ը Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իր ելույթում նշել է կառույցում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

«Ղարաբաղյան կոնֆլիկտով երկու տասնամյակ է` զբաղվում է այս հարցում մասնագիտացված ԵԱՀԿ Մինսկի խումբը` ԱՄՆ­-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համանախագահությամբ: Նրանք բավական մասնագիտացված են, ներթափացնել են խնդրի բուն էության մեջ: Շատ կարևոր է, որ բոլոր նոր ձևաչափերը լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբին օգնող: Հակառակ դեպքում, առաջին հայացքից թվացյալ իրականությունը վեր հանող ակտիվ ձգտումները հանգեցնում են բացասական հետևանքների, որովհետև նրանք ծանոթ չեն կոնֆլիկտի պատմությանը, ծանոթ չեն, թե ինչ փուլեր է անցել այս հակամարտությունը»,­- ասաց Արտաշես Գեղամյանը` նշելով, որ երբ խոսքը կոնֆլիկտի կարգավորման մասին է, ապա անհրաժեշտ է այդ ամենը ենթարկել Մինսկի խմբի գործողություններին:

Տեսանյութեր

Լրահոս