Պաշտպանության նախարարը ծանոթացել է մարտական հերթապահության ընթացքին, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, շփվել մարտական հերթապահություն կրող անձնակազմի հետ:
Հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Հունիսի 16-ին հանրապետության հարավային հատվածներից մեկում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դաշտային պայմաններում անց է կացրել արտագնա խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացքին:
ԼՂՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության կողմից պարզվել է, որ Շուշի քաղաքում առևտրի համար չնախատեսված, հակասանիտարական պայմաններում և առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի իրականացվել է մսամթերքի բակային վաճառք։
Ըստ զեկուցողի՝ 2015թ հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել և վարույթ են ընդունվել 134 քրեական գործ, որոնցից 16-ը՝ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով։
ԼՂՀ Հադրութի շրջանի Մայրամաձոր գյուղի բնակիչ Ռուբեն Դադայանը փայտի գեղարվեստական մշակմամբ և փորագրությամբ զբաղվում է դեռևս 1980-ական թվականներից։
Օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ տարածք է մեկնել նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, այնտեղ էր նաև գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը: Աղբյուրի հաղորդմամբ` շատ մեծ դժվարությամբ է հաջողվել մարել կրակը, քանի որ ուժեղ քամու առկայությունը խանգարել է հրդեհաշիջման աշխատանքներին:
Քաշաթաղի շրջանում, հատկապես Թովմասարի սարահարթում, հացահատիկի բերքահավաքի աշխատանքները մտել են եռուն շրջան:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում հունիսի 13-ին և 14-ին «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և արթրոսկոպիկ վիրաբուժության բաժնի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Վիգեն Աշոտի Մարգարյանը կիրականացնի վիրահատական միջամտություններ։
168.am-ի տեղեկություններով` մոտ օրերս արդեն Մովսես Հակոբյանը կտեղափոխվի Երևան և կզբաղեցնի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Իսկ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը կնշանակվի ԼՂՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ, հունիսի 12-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ տեղերում բերքահավաքի և տնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով:
Հունիսի 12-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:
Միայն տնտեսական կայուն զարգացման պարագայում է հնարավոր երաշխավորել պետության և հասարակության խնդիրների արդյունավետ լուծումը, ներկա և ապագա սերունդների բարեկեցությունը:
Սպասվող փոփոխությունների մանրամասների առումով հարցին ի պատասխան` գործադիր իշխանության ղեկավարը խորհուրդ տվեց սպասել մի փոքր` խոստանալով, որ օրեր անց այդ փոփոխությունների մասին պաշտոնապես տեղեկություն կհրապարակվի:
Ինչպես արդեն հաղորդվել է, ԼՂՀ կառավարությունը, ղեկավարվելով Սահմանադրության 89-րդ հոդվածի դրույթներով, սահմանված ժամկետում ԼՂՀ Ազգային ժողով է ներկայացրել կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը` միաժամանակ դնելով իր վստահության հարցը:
Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը:
Այսօր Արցախի ԱԺ-ում տեղի ունեցավ առաջին նստաշրջանի շարունակությունը, որտեղ դրված էր կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ծրագիրը ներկայացրեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հունիսի 10-ին ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ նիստում հրապարակվել են խորհրդարանի խմբակցություններն ու դրանց կազմը:
Խորհրդարանին ներկայացնելով կառավարության վստահության հարցը՝ վարչապետը նշել է, որ 2015-2017թթ. գործունեության ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության, Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի, կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագրի դրույթները, ինչպես նաեւ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները:
Այսօր՝ Եվրոպայի խաղերին մասնակցելու համար Բաքու է մեկնել Հայաստանի մարզական պատվիրակության առաջին խումբը:
ԼՂՀ ազգային ժողովի լիարժեք գործունեության համար ստիպված են սենյակներ վարձակալել նաեւ կողքի՝ «Արմենիա» հյուրանոցից, քանի որ եղած սենյակները բավարար չեն նոր՝ մշտական հիմունքներով աշխատող խորհրդարանի համար։
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել մայրաքաղաքի օրվա տոնակատարության մասին:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախադպրոցական տարիքի 23 երեխա կա Տումիում, 0-3 տարրիքայինները` 26:
Մենք մեր բոլոր կարողությունները եւ մեր հնարավորությունները ուղղել ենք, որ այս խորհրդարանը տարբերվի նախորդ խորհրդարանից: Մենք անցել ենք նոր աշխատանքային կարգի, այն է՝ մշտական խորհրդարանի ձեւավորում, եւ ինքնին դա նշանակում է, որ այս խորհրդարանը պիտի որ տարբերվի նախորդից: Համոզված ենք, որ խորհրդարանի աշխատանքները սրա ապացույցը կլինեն ապագայում:
Հունիսի 6-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի կողմից Վլադիսլավ Հրանտի Կագրամանյանի (ծնված 1967թ., հաշվառված է ՀՀ Արարատի մարզ, գյուղ Ղուկասավան) նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Այսօր՝ հունիսի 9-ին Շուշիի արվեստի կենտրոնում տեղի է ունենալու ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի «Ուղի և առաքելություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացում
ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է ընթացիկ տարվա մայիս ամսում կատարած տեսչական աշխատանքների արդյունքները:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ողջունել է «Արցախ» հայրենակցական միության հայտարարությունը, որով արտերկրում բնակվող արցախցիներին կոչ է արվում իրենց արձակուրդն անցկացնել Արցախում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միանալով կոչին` վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ Արցախը պետք է լինի ոչ միայն արցախցիների, այլ յուրաքանչյուր հայի ուշադրության ներքո՝ թե՛որպես հայրենիքի անբաժանելի մաս, թե՛ զբոսաշրջային գրավիչ վայր: