Focus2move վերլուծական գործակալության փորձագետները կազմել են 2017 թվականի արդյունքներով ամենահաջողակ ավտոարտադրողների վարկանիշը:
Volvo ընկերությունը կդադարի փող ներդնել ներքին այրման շարժիչի մշակման գրծում:
Ինչպես հայտնել է The Financial Times-ը, ավելի վաղ ինքնակառավարվող ավտոմոբիլները կարող էին երթեւեկել սոսկ ղեկի առջեւ մարդու ներկայությամբ, որը կարողանար արտակարգ իրավիճակում ստանձնել կառավարումը։
Ճապոնիայի Toyota խոշորագույն ավտոկոնցեռնը 300 մլրդ իեն (2,8 մլրդ դոլար) կներդնի գիտահետազոտական կենտրոնի ստեղծման գործում, որը կզբաղվի էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների ընդգրկուն շարքի մշակմամբ:
Volkswagen գերմանական խումբը, 2017 թվականի արդյունքներով, պահպանել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրnղի տիտղոսը, երկրորդ հորիզոնականում հայտնվել է Renault, Nissan եւ Mitsubishi Motors միացյալ կոնցեռնը՝ երրորդ դիրք մղելով ճապոնական Toyota-ին։
Lamborghini ավտոմեքենաների էվոլյուցիան ցուցադրել են յոթ րոպեից քիչ պակաս տեւողությամբ անիմացված հոլովակի օգնությամբ:
Դեթրոյթի Հյուսիսամերիկյան միջազգային սալոնում հայտարարել են տարվա լավագույն ավտոմոբիլները:
Միացյալ Նահանգների Ford ավտոարտադրողը պլանավորում է մինչեւ 2022 թվականն էլեկտրամոբիլների արտադրության բնագավառում ներդրումներն ավելացնել մինչեւ 11 միլիարդ դոլար:
Toyota ընկերությունը ներկայացրել է 1000-ձիաուժանոց հիպերքարի նախատիպը՝ GR Super Sport Concept անվանումով, որը պատկերացում է տալիս, թե ինչ ուղղությամբ կզարգանա ճապոնական մակնիշի մարզական ավտոմեքենաների շարքը:
Դաշինքը, որի կազմի մեջ են մտնում Ճապոնիայի Nissan եւ Mitsubishi ավտոկոնցեռնները, ինչպես նաեւ Ֆրանսիայի Renault ընկերությունը, հայտարարել է 1 միլիարդ դոլար ծավալով ռիսկային հիմնադրամի ստեղծման մասին՝ ավտոմոբիլաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման համար:
Անկախ քրաշ-թեստերի անցկացման եվրոպական կազմակերպությունը (Euro NCAP) հայտարարել է 2017 թվականի ամենաանվտանգ ավտոմեքենաները:
Sotheby՚s բրիտանական աճուրդների տունը վաճառքի կհանի Tucker 48 եզակի ավտոմեքենան, որը պատկանել է ավտոարդյունաբերող Փրեսթոն Թաքերին եւ Արկանզասի նահանգապետ Ուինթրոփ Ռոքֆելլերին:
Տիեզերական տեխնիկա և էկեկտրական մեքենա արտադրող ամերիկյան Space X և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հրապարակել է Tesla Roadster մեքենայի լուսանկարը, որը մտադիր է ուղարկել Մարս։ Ինստագրամի իր էջում հրապարկելով նկարը՝ Մասկն այն վերնագրել է «Կարմիր մեքենա Կարմիր մոլորակի համար»։
2017 թվականին Եվրոպայում առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմեքենա է ճանաչվել Volkswagen Golf-ը:
Toyota Motor ճապոնական ավտոարտադրողը պլանավորում է մինչեւ 2030 թվականը 1,5 տրլն իեն (13,3 մլրդ դոլար) ներդնել էլեկտրաշարժիչով հանդերձված ավտոմեքենաների մարտկոցների մշակման ու արտադրության գործում:
Ճապոնիայում անվարորդ ավտոմեքենայի առաջին փորձարկումներն սկսվել են Կոտա քաղաքում, որը գտնվում է երկրի գլխավոր՝ Հոնսյու կղզու կենտրոնական մասում:
«Տտարվա լավագույն ավտոմոբիլը Ճապոնիայում» (Japan Car of The Year, JCOTY) մրցույթի կազմակերպիչները հայտնել են 2017-ի հաղթողին:
General Motors (GM) ամերիկյան ավտոշինաական հսկայի արտադրության անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքների փողոցներում կհայտնվեն արդեն 2019 թվականին:
Հարավային Կորեայում անվարորդ ավտոմեքենաների մրցարշավներ են կազմակերպել:
Դուբայի ավտոսալոնում ներկայացրել են Icona Vulcano Titanium ավտոմոբիլը՝ տիտանի եւ ածխածնային մանրաթելի կորպուսով:
Միացյալ Նահանգների Tesla ընկերությունը ներկայացրել է էլեկտրաշարժիչով աշխատող իր առաջին բեռնատար ավտոմոբիլի նախատիպը՝ Tesla Semi անվանումով:
BMW ընկերությունը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ մասնակի ցուցադրված է i8 հիբրիդային մարզական քառի բաց վերափոխակի արտադրության գործընթացը:
Geely չինական ավտոարտադրողը թռչող ավտոմեքենաների մշակմամբ զբաղվող ամերիկյան Terrafugia ընկերության ձեռքբերման շուրջ պայմանավորվածությունից հետո հայտարարել է, որ մինչեւ 2019 թվականն ԱՄՆ-ի շուկա կհանի սեփական արտադրության առաջին ավիամոդելը:
YouTube-ում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ ցուցադրված է Jeep ընկերության արտաճանապարհայինների էվոլյուցիան:
Audi գերմանական ավտոմոբիլային ընկերությունը վեցերորդ անգամ անընդմեջ գլխավորել է Consumer Reports ամերիկյան հանդեսի հուսալիության վարկանիշը:
Lamborghini ընկերությունը ներկայացրել է«ապագայի» կոնցեպտուալ «սուպերկարը», որը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:
Jeep ընկերությունը հրապարակել է նոր սերնդի Wrangler արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին պաշտոնական լուսանկարները:
Քեմպերներ արտադրող Earthroamer ամերիկյան ընկերությունը ներկայացրել է Ford F-750-XV-HD լիաշարժաբեր բեռնատարի հիմքի վրա անվավոր տան նախագիծ:
Audi գերմանական ավտոմոբիլային ընկերությունը ցուցադրել է TT Clubsport մարզական մոդելի կոնցեպտը: